Նկարելն օգնում է բարելավել հիշողությունը

377

Zee News-ի փոխանցմամբ՝ շատ մարդիկ բողոքում են վատ հիշողություն ունենալուց: Վաթեռլոոյի համալսարանի մասնագետները խորհուրդ են տալիս դեղահաբեր ընդունելու փոխարեն նկարել այն, ինչը պետք է հիշել:

Նոր հետազոտությանը մասնակցել են ուսանող-կամավորականները, որոնք ստացել են պարզ բառերից բաղկացած ցուցակ, ինչպիսին որ խնձորն է: Նրանք պետք է 40 վայրկյանի ընթացքում գրեին մի քանի բառ կամ նկարեին այն նկարը, որը կօգնի իրենց հիշել:

Փորձի վերջում երիտասարդներին խնդրել են ազատ կարգով հիշել հնարավորինս շատ բառեր: Գիտնականները պարզել են, որ կամավորները հիշել են ավելի շատ բառեր, որոնց վերաբերյալ նկարներ են նկարել՝ համեմատած այդ բառերը գրելու հետ:

Ըստ ամենայնի՝ նկարչությունն ավելի խոր հետք է թողնում հիշողության մեջ, քանի որ խթանում ու միավորում է վիզուալ, շարժիչ ու իմաստաբանական տեղեկատվությունը: Բացի դրանից՝ նկարելու շնորհիվ ստեղծվում են օբյեկտների մենթալ օրինակներ:

Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ