Նոր սիրտ կտամ քեզ

455

«Ուրեմն եթե մեկը Քրիստոսումն է, նոր ստեղծված է. հները անցան, ահա ամեն բան նոր եղավ»: — Բ Կորնթ. 5:17

Երբևէ ինքդ քեզ հարցրե՞լ ես. իրականում ես ներքուստ նոր արարա՞ծ եմ, թե՞ արտաքինից եմ ցույց տալիս, արդյո՞ք իրականում ես սիրում եմ Հիսուսին այնպես, ինչպես ցույց եմ տալիս: Եթե Քրիստոսի մեջ եմ, ուրեմն ամեն բան նո՞ր եղավ:

Իսկ ի՞նչը նոր եղավ, ի՞նչն է իրականում փոխվում… Փարիսեցիները փոխում էին միայն իրենց արտաքինը, և հիմա հարց տուր քեզ` փարիսեցիությո՞ւն, թե՞ ճշմարիտ քրիստոնեություն, քո բաժակի ներսն էլ արդյոք դրսի պես մաքո՞ւր է: Եթե դու վերստին ծնված ես, չկասկածես, որ եթե դու Քրիստոսի մեջ ես, ուրեմն քո մեջ ամեն բան նոր եղավ:

«Եվ Ես ձեզ նոր սիրտ պիտի տամ, և նոր Հոգի պիտի դնեմ ձեր միջում…» — Եզեկել 36:26-27

Տերը ասում է, որ նոր սիրտ կտա քեզ, քո խորհուրդները կփոխվեն, քո նպատակները կփոխվեն, ոչ թե դու դա կանես արտաքուստ, այլ ներսից դա կփոխվի, ներսից կբխի: Նա ասում է, որ իր խոսքը կդնի մեր սրտերի մեջ: Տիրոջ խոսքը կարևորիր քո սրտով, ներքուստ,  թույլ տուր, որ ամեն օր նրա սերմը ընկնի քո սրտում, հակառակ դեպքում չես կարողանա հանգցնել հակառակորդի նետերը, որովհետև չունես այդ սպառազինությունը:

Արտավազդ Թադևոսյան

Մեկնաբանություններ