Նոյ (Մարդկության չարության չափը)

446
Նոյ

Ծննդոց 5-րդ գլխի սերնդաբանության նկարագրությունը ցույց է տալիս, որ Նոյը սերվում է Սեթի սերունդից, ոչ թե Կայենի:

Ռուսերեն թարգմանության մեջ ավելի պարզ է նշված. «Ной был человек праведный и непорочный в роде своем»: Հայերենում «непорочный», որը նշանակում է անարատ, թերություն չունեցող տերմինը՝ փոխարինված է «կատարյալով»:

Իհարկե՞ նա կատարյալ մարդ էր և սրան մենք անպայման կանրադառնանք, սակայն ռուսերեն տարբերակը օգնում է մեզ հասկանալու Նոյի անարատությունը մարմնի կողմից: Անարատ էր նրա արմատները, որոնք հասնում էին մինչև Սեթը և երկրորդը՝ ինչը շատ կարևոր է, նա Աստծո որդիների և մարդկանց աղջիկների հարաբերության արդյունքում չէր ծնվել, ինչի մասին խոսվում է 6:1-4 ում:

Եվ հենց այս ժամանակ պղծությունը հասավ իր գագաթնակետին և չարության չափը լրացավ: Սրանից ավելի մեծ չարություն չկա Աստծո աչքին, երբ լույսը խառնվում է՝ խավարին, Աստվածայինը՝ սատանայականին, սրբությունը՝ մեղքին և Աստծո որդիները իրենց համար կին են առնում մարդկանց աղջիկներին: Այս հատվածին աստվածաբաները երկու տարբեր մեկնություն են տալիս:

Արաջինը՝, որ այստեղ խոսքը գնում է ընկած հրեշտակների և մարդկանց աղջիկների մերձենալուն, հենվելով Հուդայի թղթի 6-8, Բ Պետրոս 2:4-5 խոսքերի վրա, և երկրորդը՝ այստեղ խոսքը վերաբերվում է Սեթի ու Կայենի սերնդի խառնվելուն: Ինչևիցե ինչ էլ լինի, այստեղ խոսվում է խառնվելու՝ խառնուրդի մասին, իսկ ցանկացած խառնուրդ զզվելի է Աստծուն:

Առաքյալն ասում է. «Անհավատների հետ այլախառն լծակից մի լինիք. որովհետև ի՞նչ մասնակցություն ունի արդարությունը անօրենության հետ. և ի՞նչ հաղորդություն ունի լույսը խավարի հետ»: Բ Կորնթ. 6:14, կամ`

«Արտիդ մեջ զանազան սերմեր չցանես, այլախառն գործվածքով հանդերձ չհագնես» .ասում է Տերը:

Մարատ Զաքարյան

Մեկնաբանություններ

ԿԻՍՎԵԼ
Նախորդ հոդվածըՆոյ
Հաջորդ հոդվածըՔայլի՛ր ջրերի վրայով