Նոյ

1068
Նոյ

Տեր Հիսուսն Իր երկրորդ գալստյան մասին խոսելիս, որպես նախանշան այսպես ասաց.«Եվ ինչպես եղավ Նոյի օրերում, այնպես էլ պետք է լինի Մարդու Որդու օրերին»: Ղուկ. 17:26, Մաթեվոս 24:36-39

Նո՛յ, ո՞վ էր Նոյը, ինչպիսի՞ աստվածաշնչյան կերպար է նա, որին Հիսուսը որպես համեմատություն մեջբերեց Իր խոսքում:

Աստվածաշունչ մատյանը բավականին հարուստ տեղեկություններ է մեզ հաղորդում պատմական այս անձնավորության մասին: Ծննդոց գրքի ամբողջ չորս գլուխներ է նվիրված Նոյին: Ծննդ. 5:28 – 9:29

Այնուհետև Նոյի մասին հիշատակվում է՝ Եզեկիել 14:14-20 – ում,
Նոր կտակարանում՝ Մաթեվոս 24: 36-39, Ղուկ. 17:26-27, Եբր. 11:7, Բ.Պետրոս 2:5
Այս հատվածների խորը ուսումնասիրությունը կօգնի մեզ պատկերացում կազմելու Նոյ անհատի մասին, որպես աստվածաշնչյան կերպար:

Գրեք Ձեր տեսակետը այս, կամ այն հատվածի վերաբերյալ և քննարկումների արյունքում կփորձենք ընդհանրացնել պատկերը: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը բոլորիդ հետ լինի: Ամեն:

Մարատ Զաքարյան

Մեկնաբանություններ