Նոյի կյանքը ջրհեղեղից հետո. Մաս 6-րդ

338

«Եվ Նոյ սկսեց այգեգործությամբ զբաղվել և խաղողի մի այգի տնկեց: Եվ խմեց գինուց ու հարբեց և իր վրանի մեջ մերկ պառկեց»: Ծննդ. 9:20-21

Ինձ թվում է, որ ծննդոց գրքի հեղինակ՝ Մովսեսը չէր անրադառնա Նոյի գինի խմելու երեվույթին, եթե չլիներ Քամի կատարածը: Նա այդպիսով ցույց է տալիս, ջրհեղեղից հետո մեղքի շարունակվելը, տարածվելը երկրի վրա, և ապացուցում է, որ այն կարող է ավելի ահավոր չափերի հասնել, ի դեմս ամբողջ Քանանի ժողովրդի՝ Քամի սերունդի: Քամը ծնունդով Նոյի երկրորդ որդին էր, սակայն 9:18 – ում նա առանձնացնում է նրան և հատուկ շեշտում, որ նա Քանանի հայրն էր: Սա ցույց է տալիս, որ մեղքը տարածվելու, մարդկությանը սպառնացող չափերի հասնելու կարողություն ունի:

Այսօրվա մեղքը հետևանք է, երեկվա, մեկ տարի առաջվա՝ այլ մեղքերի, ինչպես առաքյալն է ասում. «Ցանկությունը հղանալով մեղք է ծնում, և մեղքը, որ կատարվի, մահ կծնի»: Հակ. 1:15 Եթե մենք այսօր չենք պայքարում մեղքի դեմ՝ զղջալով ու ապաշխարհելով նրանից, վաղը նա տարածում գնտելով, ամպայման լուրջ խնդհիրներ կստեղծի մեզ համար: Ցակությունը, երբ ցանկություն է, ընդհամենը ոչինչ է և նույնիսկ այն չի երևվում, որովհետև դա դեռ մեղքի ինկուբատորային շրջանն է ու գտնվում է մարդու ներսում: Իսկ երբ չես պայքարում նրա դեմ և թույլ ես տալիս այդ ցանկությանը զարգանալու, նրանից արդեն մեղք է ծնվում և մեղքը, որ կատարվի, մահ կծնի, որովհետև մեղքը արդեն դատապարտելի է:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ

Մեկնաբանություններ