Նոյի կյանքը ջրհեղեղից հետո. Մաս 4-րդ

454

«Եվ Նոյ սկսեց այգեգործությամբ զբաղվել և խաղողի մի այգի տնկեց: Եվ խմեց գինուց ու հարբեց և իր վրանի մեջ մերկ պառկեց»: Ծննդ. 9:20-21

Նախ առաջ ընկնելով ասենք, որ Նոյը կորցրել էր չափը, տվյալ դեպքում գինի խմելու: Ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ: Աղի համը չափն է, շատը՝ աղի, իսկ քիչը՝ անալի է: Այստեղ խոսքը գնում է ջրհեղեղից հետո՝ առաջին գինեգործի և առաջին անգամ հարբելու մասին: Որոշակի հաշվարկների համաձայն Նոյը գինի չէր խմել մի քանի տարի: Որովհետև ուղիղ մեկ տարի տեղի է ունեցել ջրհեղեղը, իսկ որից հետո խաղողի վազ աճեցնելը և բերքատվության հասցնելը տեվել է մոտ երեքից չոր տարի: Կարելի է ասել, որ նա տրվել է գայթակղության, փորձել է հագեցնել ծարավը:

Առաջին հայացքից ոչ մի վատ բան չկա, չնայած որ ես չեմ խրախուսում գինի խմելը, սակայն այս ամենը հարբելով չվերջացավ՝ նա մերկացավ և պառկելով քնեց վրանում, իսկ սա ունեցավ իր վատ հետևանքները: Այս դիպվածը կատալիզատորի դեր խաղաց Նոյի ընտանիքում: Մենք արդեն տեղյակ ենք, թե իչպես անզգամորեն վարվեց Քամը: Տեսնելով հոր մերկությունը, փոխանակ ծածկելու՝ ինչպես վարվեցին մյուս երկու եղբայրները, նա սկսեց պատմել ու տարածել այս լուրը: Նոյն արթնանալով և իմանալով այս մասին, անիծեց Քամին: Ինչ սարսափելի՜ բան է անիծելը սեփական որդուն և որպես հետևանք այդ անեծքը տարածվեց նրա ամբողջ սերունդի վրա, որի իրականանալը մեր հետջրհեղեղյան մարկության ամբողջ պատմությունն է: Գեղեցիկ է ասել Սողոմոնը. «Մի՛ նայիր գինու կարմրությանը, գավաթի մեջ իր գույնը ցույց տալուն ու նրա շիտակ վազելուն: Հետո նա օձի պես կծում է և իժի պես խայթում»:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ

Մեկնաբանություններ