Նոյի կյանքը ջրհեղեղից հետո. Մաս 5-րդ

385

«Եվ Նոյ սկսեց այգեգործությամբ զբաղվել և խաղողի մի այգի տնկեց: Եվ խմեց գինուց ու հարբեց և իր վրանի մեջ մերկ պառկեց»: Ծննդ. 9:20-21

Գինին Նոյին խոցելի դարձրեց, թուլացրեց և բթացրեց նրա միտքը: Հետագայում Ղովտի կյանքը ուսումնասիրելիս կտեսնենք, որ Նոյը բացառություն չէր: Գինին ավելի շատ մարդ է խեղդել ու կործանել նրանց կյանքը, քան ծովը և ցավոք սրտի դա շարունակվում է մինչև մերօրերը:
Հայրը սխալվեց և որդին անեծքը իր վրա վերցրեց: Սողոմոնի սխալի՝ կռապաշտության պատճառով որդու՝ Ռոբովամի թագավորությունը երկու մասի բաժանվեց: Աքաբի մեղքի հետևանքը եղող անեծքը տարածվեց նրա սերունդի վրա:

Քամի իր հոր մերկության մասին պատմելը ցույց է տալիս իր վերաբերմունքը հոր նկատմամբ: Նույնը վերաբերվում է Հաբեթին ու Սեմին, որովհետև նրանք ծածկեցին իրենց հոր ամոթը: Նոյի մերկանալը ցավ էր պատճառել մեծ ու փոքր որդուն, սակայն մեջնեկի համար հակառակը՝ ծաղրանքի առարկա: Եկեք պատկերացնենք Նոյը մեկ ուրիշ սխալ է թույլ տալիս, միևնույն է որդիները նույն վերաբերմունքը ցույց կտային իրենց հոր նկատմամբ: Հաբեթի և Սեմի համար իրենց հոր պատիվը շատ ավելի թանկ հասկացողություն է եղել և դրա համար էլ Նոյը օրհնեց նրանց:

Որ Դու ողորմություն ես անում հազարներին, և հայրերի անօրենությունները հատուցում ես նրանց որդիներին նրանցից հետո, ո՛վ Դու, մեծ և հզօր Աստված, որի անունը Զօրաց Տեր է։ Երեմիա 32:18

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ

Մեկնաբանություններ