Նոյի կյանքը մինչև ջրհեղեղը

413

Նոյը իր կյանքի մեծ մասը, մոտ երկու երրորդը ապրել է ջրհեղեղից առաջ: Ծննդոց 6:8- ում ասվում է, որ Նոյը շնորհք գտավ Աստծո առաջ:

Ինչպիսի՞ մարդ էր նա, ի՞նչ կյանքով էր ապրում, որ կարողացավ շնորհք գտնել Աստծո առաջ: Դեռևս ստեղծագործության ժամանակ, երբ Տերը արարեց մարդուն, այպես է գրված. «Եվ Աստված տեսավ ամեն բան, որ Ինքն արել էր, և ահա դա շատ լավ էր»: Ծննդ. 1:31 Իսկ 6:5-7 ում հանդիպում ենք ուրիշ պատկերի. «Եվ Աստված տեսավ, որ մեծ է մարդկանց չարությունը երկրի վրա, և նրանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր, այն ժամանակ Տերը զղջաց, որ մարդ ստեղծեց երկրի վրա և տրտմեց Իր սրտում»:

Երկու հակառակ պատկերներ: Այստեղ մենք չենք կարող չխոսել մեղքի մասին, այն մեղքի, որը պատճառ հանդիսացավ ամբողջ մի աշխարհի՝ հին քաղաքակրթության կործանմանը: Ամեն մարդը ապրել է մեղքի օրենքով: Ամբողջ մարդկությունը ընկմվել է ապականության, ամենայն պղծության մեջ, իսկ բարոյական անկումը այնքան խորն է եղել, որ Տեր Աստված զղջացել է մարդ ստեղծելուց:

Կարևոր է նշել, որ 5-րդ խոսքում տրված բնութագիրը ճշմարիտ է նաև այսօր: Այս երկրի վրա ծնվող ամեն մարդ այդպիսին է, և նույնքան ապականված այսօրվան աշխարհը՝ ինչպես Նոյի օրերում: Սատանան ինչպես այն ժամանակ, այնպես էլ մեր օրերում՝ գեղեցիկի, լավի, հաճելիի քողի տակ խմցնում է աշխարհին պղծության գավաթից: Շուտով նույն մարդկությունը, կխմի Աստծո բարկության բաժակից: Միակ միջոցը այս իրավիճակից դուս գալու համար, Աստծո աչքի առաջ շնորք գտնելն է:

Աստվածաշնչյան կերպարներ

Մեկնաբանություններ