Նշանը (ֆիլմ)

802

Համաշխարհային տնտեսությունում տեղի է ունենում անկում:

Այդ կապակցությամբ «Ավանտի» անունով հանրահայտ և ազդեցիկ ընկերությունը Բեռլինում` «Մեծ քսանյակի» համաժողովի ժամանակ, առաջարկում է օգտագործել նոր բիոմետրիական միկրոչիպեր, որոնք կտեղադրվեն մարդու մաշկի տակ և կվերահսկեն և կպահպանեն տվյալ մարդու մասին ամբողջ տեղեկատվությունը: Դա կոչված էր կանխարգելել համաշխարհային տնտեսության անկումը:

Այդ նոր տեխնոլոգիան պետք է ներկայացներ նախկին զինծառայող, ով հրաժարվել էր սեփական հավատքից: Նրա ձեռքի մեջ արդեն տեղադրվել էր այդ միկրոչիպը: Նա Բանգկոկից ուղևորվում է Բեռլին «Ավանտի» ընկերության աշխատակիցների ուղեկցությամբ:

Հենց այդ ժամանակ էլ սկսվում է Աստվածաշնչի Հայտնության գրքում գրված Մեծ Նեղության և Հափշտակության ժամանակը, երբ իրական Հիսուս Քրիստոսի հետևորդները հափշտակվում են Երկինք: Այդ ժամանակ որոշվում է մնածացների ճակատագիրը, իսկ նրանց ճակատագիրը ովքեր ունեին իրենց վրա «Գազանի նշանը» արդեն նախասահմանված է: Իսկ այդ միկրոչիպը հենց այդ «Գազանի նշանն» է:

Մեկնաբանություններ