Ո՞վ կամ ի՞նչն է զբաղեցնում Աստծո տեղը քո կյանքում

349

Եթե կամենում ենք, որպեսզի Աստծո ջերմությունն ու մտերմությունըավելի հաճախ ունենանք մեր կյանքերում և Նրա խոսքը ավելի հասանելի լինի մեր սրտին ու ականջներին, ուրեմն պետք է ավելի քիչ ժամանակ տանք այն մարդկանց, ովքեր զբաղեցնում են Աստծո տեղը մեր կյանքերում, որոնցից մեր սպասումն ու հույսը ավելին է, քան Տիրոջից․․․

Մեր ընկերների և հարազատ մարդկանց հոգևոր խոսքերն ու խորհուրդները մեր կյանքում ոչինչ չեն փոխի, եթե մենք մեր ներքին սենյակում չենք կարողանում հնազանդեցնել մեր մարմնի ցանկությունները, մտքերն ու սրտի խորհուրդները Հիսուս Քրիստոս Աստծո կամքին և խոսքին:

Քանի որ մենք հոժարակամ հնազանդվում ենք Աստծո խոսքին այն ժամանակ, երբ առաջինը անմիջապես Խոսքի Տիրոջից ենք լսում և Սուրբ Հոգով ընդունում, և հետո միայն մարդկանց միջոցով։

Աստծո Հոգուն հնազանդ միտքն է միայն, որ կարողանում է զանազանել և ընդունել մարդկանցից այն, ինչը իրոք Աստծուց է, որովհետև այն մարդը, ում միտքը անհնազանդ է Աստծուն, նա իր կյանքում միշտ բաց կթողնի և երբեք չի էլ ընդունի Աստծուց մարդկանց տրված և իրեն ուղղված խոսքերն ու խորհուրդները:

«Որովհետև մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, ապա Աստծուց զորություն առած՝ ամրոցներ քանդելու։ Մենք խորհուրդներ ենք քանդում և Աստծո գիտության դեմ բոլոր հպարտացած բարձր բաները (խոսքերը) ու բոլոր մտքերը Քրիստոսին ենք հնազանդեցնում և գերի ենք առնում։ Պատրաստ ենք վրեժ առնելու ամեն անհնազանդությունից մեզանում, որպեսզի ձեր հնազանդությունը կատարյալ լինի» (2 Կորնթ․10։4-5)։

Որովհետև մեր հոգին միշտ հոժար է լսելու, ընդունելու և հնազանդվելու այն ամենին, ինչը Աստծուց է, սակայն քանի որ մեր հոգին գտնվում է մեր մեղավոր մարմնի մեջ, որը ղեկավարվում է մեր սրտով ու մտքով, ուրեմն շատ կարևոր է, որ մենք կարողանանք հնազանդեցնել մեր մտքերը, սրտի խորհուրդներն ու մարմնի ցանկությունները Աստծո Հոգուն, և դրանով սնեք ու աճեցնենք մեզանում վերստին ծնված հոգին, որը նոր արարած է՝ ծնված Աստծո Հոգուց, հարություն առած Հիսուս Քրիստոսում:

Եվ միայն այդ ժամանակ կկարողանանք ոչ միայն հոգով, այլ նաև մեր մարմնով և շնչով՝ մտքով հնազանդվել Աստծուն, որը կբերի Նրա օրհնությունները մեր կյանքերում և կլրացնի ոչ միայն հոգու, այլ նաև մեր սրտի փափագն ու մարմնի բոլոր կարիքները Իր փառքի ճոխության չափով և Իր կամքի համեմատ:

Էմմա Մովսիասյան

ֆեյսբուքյան գրառում

Մեկնաբանություններ