Panasonic-ի հիմնադրի և խոհարարի զրույցը. պետք է օրինակ վերցնել

462

1975 թվականին Մորիմասա Օգավան և 5 տարբեր թոփ-մենեջերներ ինչ-որ հայտնի ռեստորանում հրավիրվել էին ճաշի Panasonic ընկերության հիմնադիր Կոնսուկե Մացուշիտայի հետ:

Այդ ժամանակ Մացուշիտայի անունն իսկապես թնդում էր ողջ աշխարհում: Անձամբ Օգավան մեծ անհամբերությամբ էր սպասում իրենց ղեկավարի հետ հանդիպմանը, քանի որ միշտ չէր նման բախտ վիճակվում անգամ թոփ-մենեջերներին` ճաշել իրենց ղեկավարի հետ:

beafsteakԵվ այսպես, 7 մարդ, որոնք հանդիսանում էին Panasonic-ի հիմքը, հավաքվեցին, նստեցին, մի քիչ զրուցեցին ու բիֆշտեքս պատվիրեցին: Մոտ 40 րոպե զրուցելուց հետո բոլորն արդեն վերջացրել էին բիֆշտեքսը, բացի Մացուշիտայից: Երբ զրույցը վերջացավ, Մացուշիտան թեթև խոնարհվեց Օգավային և խնդրեց, որ կանչեն այդ բիֆշտեքսը պատրաստող խոհարարին: Երբ միանգամից վազելով մոտեցավ ռեստորանի մենեջերը` Մացուշիտան խնդրեց, որ իրեն մոտենա միայն խոհարարը:

Օգավան արդեն մտածում էր, որ եթե Մացուշիտան մինչև վերջ չի կերել բիֆշտեքսը, ուրեմն ինչ-որ տհաճ բան է սպասվում: Խոհարարը շատ վախեցած տեսքով մոտենում է և հարցնում .

— Ի՞նչ է պատահել:

Մացուշիտան թեքվում է նրա կողմ և պատասխանում.

matsushita_11— Հարգելիս, Դուք որոշ ժամանակ չարչարվել եք, որպեսզի պատրաստեք այս բիֆշտեքսը, բայց ես կարողացա ուտել միայն կեսը: Ոչ թե այն պատճառով, որ այն վատն էր, ընդհակառակը, այն համեղ էր, ուղղակի ես արդեն ութսուն տարեկան եմ ու էլ չունեմ այն ախորժակը, որն ունեի մի քանի տարի առաջ:

Բոլորն ապշած նայում էին Մացուշիտային, իսկ վերջինս շարունակեց.

— Ես ցանկանում էի Ձեզ այդ մասին հայտնել, քանի որ Դուք կարող է տխրեիք այն բանից հետո, երբ տեսնեիք, որ մատուցողն այս ափսեն բերում է, իսկ մեջը Ձեր պատրաստած, բայց կիսատ բիֆշտեքսն է: Խնդրում եմ շարունակեք նույն ոգով, պատճառն ուղղակի իմ ախորժակն էր, շնորհակալ եմ նման համեղ բիֆշտեքսի համար:

Թոփ-մենեջերներն իրար հետ զարմացած հայացք էին փոխանակում, իսկ միայն Մացուշիտան նկատեց խոհարարի աչքերի կայծը` այն ուրախության կայծը, որի մեջ թաքնված էր գնահատված լինելու ամենահզոր ցանկության արտահայտումը:

Հ.Գ. Գնահատեք Ձեր աշխատակիցներին, քանի որ իսկապես հայն ունի դրա կարիքը: Ես շատ քիչ եմ հանդիպել գոհ հայ աշխատակցի, եթե անկեղծ լինեմ, քանի որ նրանք ղեկավարվում են միայն սեփական շահը հետապնդող մարդկանց կողմից, բայց հիշեք, առանց լավ ու մոտիվացված աշխատակիցների, Դուք պարզապես լուրջ արդյունքների չեք հասնի հարգելի թոփ մենեջերներ:

Վահագն Դիլբարյան
www.businessbloger.net

Մեկնաբանություններ