Պետք է սեփական լույս ունենալ

351

Աշակերտը դժգոհ հայացքով դիմում է ուսուցչին.

— Երբ Դուք աղութում ու բացատրում եք Աստծու խոսքը, ես ինձ լուսավորված եմ զգում, իսկ երբ դադարեցնում եք՝ նորից խավար է:

— Դու նման ես այն մարդուն, ով մութ անտառով քայլում է ընկերոջ ձեռքում գտնվող լապտերի լույսի օգնությամբ, իսկ երբ ճամփաբաժնում բաժանվում են, կրկին մնում է խավարի մեջ: Եթե քո սեփական լույսն ունենաս, ապա խավարից երբեք չես վախենա, — ժպտալով պատասխանում է ուսուցիչը:

Մարատ Զաքարյան

Մեկնաբանություններ