Փնտրի՛ր, մինչև որ գտնես

401

«Խնդրեցէք եւ կ’տրուի ձեզ. Որոնեցէք եւ կ’գտնէք, դուռը թակեցէք եւ կ’բացուի ձեզ»։ — Մատթեոս 7:7

Անձամբ Հիսուսը խոսեց այդ մասին, և այս խոսքերը բացարձակ ընդունելության արժանի են:

Ողջ մարդկությունը փնտրում է, մենք բոլորս փնտրում ենք ինչ-որ բաներ. դրական թե բացասական:

Երբ դու փնտրում ես ինչ-որ բան, հնարավոր է, որ դու շատ սխալ վայրում փնտրես և չգտնես այն: Գտնելու համար հարկավոր է մի քանի կարևոր բան: Չհուսախափվել, ջանք և եռանդ ներդնել տեղաշարժվելու համար, կանգ չառնել, նպատակից չշեղվել, չթուլանալ և չհանձնվել:

Հավատա՛ Հիսուսի խոսքերին, որ նա ասաց, թե եթե փնտրես, կգտնես:

Շատ մարդիկ Աստծուն փնտրել են երկար տարիներ՝ կռապաշտական վայրերում, բախտագուշակների, թուղթ ու գիր անողների, կախարդների, հմայողների, սատանայի ծառաների միջոցով՝ սխալ վայրում: Եթե դու նման իրավիճակի մեջ ես ու դեռ չես գտել Աստծուն և կանգ ես առել՝ հավատալով սատանայի ծառաների ստերին, և չես հասել քո կարիքի լուծմանը՝ լինի հաջողություն, օրհնություն, բժշկություն, ուրեմն Աստծո վերականգնող ներկայությունը դու փնտրում ես սխալ վայրերում:

Ղուկաս 2:43-49-ում Հովսեփը և Մարիամը Հիսուսին կորցրին տուն վերադառնալու ճանապարհին: Նրանք ամենուր փնտրում եին Հիսուսին՝ բարեկամների, ուղեկիցների, ազգականների և ծանոթների մոտ և չէին գտնում նրան մինչև որ վերադարձան Երուսաղեմ և տաճարում գտան, և Մարիամն ասաց. «Որդյա՛կ, ինչո՞ւ մեզ հետ այդպես վարվեցիր. ահա հայրդ և ես վշտացած քեզ էինք փնտրում»: Հիսուսն ասաց. «Ինչո՞ւ էիք ինձ փնտրում. չգիտեի՞ք, որ ես իմ Հոր տան մեջ պետք է լինեմ»:

Արտակ Ասատրյան

Մեկնաբանություններ