Փողոցում խաղալը օգտակար է երեխաների համար

242

Պարզվել է, որ փողոցում խաղերը և ֆիզիկական ակտիվության այլ ձևերը բարձրացնում են երեխաների առաջադիմությունը:

Բացի այդ, դրանք նվազեցնում են ճարպակալման ռիսկը, հայտնում է The Times of India-ն: Այդպիսի եզրակացության են հանգել Ստրատկլայդի համալսարանի մասնագետները:

Հետազոտությունը ցույց է տվել, որ շատ երեխաների ֆիզիկական ակտիվությանը չի հատկացնում անհրաժեշտ ժամանակ: Դա բացասաբար է ազդում նրանց առողջության վրա:

Երեխաները նաև չափազանց շատ ժամանակ են տրամադրում էլեկտրոնային սարքերին (օրական երկու ժամից ավել): Գիտնականները համարում են, որ երեխաները պետք է ավելի շատ խաղան մաքուր օդում:

Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ