Փորձեք մարդկանց բարձր գնահատել. Արթուր Սիմոնյան

913

«Մի դատեք, որ չդատվեք, որովհետեւ ինչ դատաստանով որ դատում եք, նրանով պիտի դատվեք, եւ ինչ չափով, որ չափում եք, նրանով կչափվի ձեզ»: — Մատթեոս 7:1-2

Ցավալի է, երբ իմանում ես, որ քո ընկերը կամ հարազատը քեզ դատել է: Ոչ ոք չի ցանկանա, որ իրեն բամբասեն կամ իր մասին բացասական խոսքեր ասեն: Յուրաքանչյուր մարդ վիրավորվում ու հեռանում է նրանցից, ովքեր չարախոսում են իրեն: Սակայն Աստծո Խոսքն ասում է` ինչ որ ցանես, դա էլ կհնձես: Եվ հաճախ մենք հնձում ենք այն սերմերը, որ ժամանակին ցանել ենք:

Փաստորեն, եթե այսօր ինչ-որ մեկի կողմից դատվում ես, ուրեմն նախկինում դու էլ նրան ես դատել: Մի° դատեք եւ կտեսնեք, որ ձեզ էլ չեն դատի:

Գրված է՝ ինչ չափով, որ չափում եք, նրանով կչափվի ձեզ: Շատ անգամ մենք մարդուն թերագնահատում ենք` ասելով, որ նա գեղեցիկ կամ կայացած չէ, այսինքն՝ նրան ինչ-որ չափի մեջ ենք դնում: Փորձեք մարդկանց բարձր գնահատել եւ որոշ ժամանակ անց ձեզ էլ բարձր կգնահատեն:

Սիրելիներս, եկեք հետեւենք այս ճշմարտությանը, չդատենք ու չթերագնահատենք մարդկանց, որպեսզի նույնը հնձենք մեր կյանքում: Աստված օրհնի ձեզ: Ամեն:

Աղբյուր` wolarm.org

 

Մեկնաբանություններ