Protestant.am-ն ամփոփում է 2015թ․ Հայաստանի Ավետարանական համայնքի 10 խոշոր դեպքերն ու իրադարձությունները

1632
Hayastan_2015_Ampopum

Ինչպես 2014 թվականին, այս տարի ևս Protestant.am-ն ամփոփում է քրիստոնեական համայնքի համար անցնող տարվա ընթացում տեղի ունեցած նշանակալի դեպքերն ու իրադարձությունները։

Այսպիսով՝ ներկայացնում ենք այն ինը խոշոր դեպքերն ու իրադարձությունները, որոնք տեղի ունեցան 2015 թվակինի ընթացքում։

1․ Փետրվարի 20-ին Բեռլինում մեկնարկեց համաեվրոպական հայկական համաժողովը, որ մի հարկի տակ հավաքեց Եվրոպայում սփռված հայ հոգևոր համայնքներին:

2015 թվական, փետրվար

Rubik Tumanyan

Համաժողովի հատուկ հյուրն ու  գլխավոր պատգամախոսն էր ԱՀՔ «Միաբանություն» եկեղեցու ավագ հովիվ, եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանը։

2․ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ մոտ 3 տասնյակ թուրք քրիատոնյաներ այցելեցին Հայաստան: 

2015 թվական, ապրիլ

TurkQristonyaneryTsitsernakaberdum

2015 թվականն առանձնակի նշանակություն ուներ հայ ժողովրդի համար Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի համատեքստում։ Ինչպես ողջ հայ ժողովորդը, այնպես էլ ավետարանական համայնքը անմասն չմնաց 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներից։

Ապրիլի 24-ի նախօրեին մոտ 3 տասնյակ թուրք քրիստոնյաներ այցելեցի Հայաստան: Նրանք իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ծիծեռնակաբերդում և տարբեր ավետարանական եկեղեցիներում իրենց ու իրենց համայնքների անունից ծնկաչոք ներողություն էին հայցում իրենց նախնիների վայրագությունների համար:

3․ Երևանի «Կյանքի Խոսք» Ավետարանական եկեղեցում կայացավ «100-ամյա տարելիցին ընդառաջ» միջեկեղեցական համաժողովը, որի հատուկ հյուրն էր Գերմանիայի վերջին կայսր Վիլհելմ 2-րդի ծոռնորդին՝ Ֆիլիպ Կիրիլ Պրուսացին։

2015 թվական, ապրիլ

Prince Kirill

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Ֆիլիպ Կիրիլը անմեղ զոհերի հիշատակին իր հարգանքի տուրքը մատուցեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

«Որպես գերմանացի մեղքի զգացողություն ունեմ Հայ ազգի նկատմամբ սարսափելի եղեռնի համար, ինչպես նաև, որպես այն ժամանակվա կայսրի՝ Վիլհելմ 2-րդի ծոռնորդի, ով իր կարողությամբ հնարավորություն ուներ առնվազն կրճատել Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի ջարդը, այդուհանդերձ, չի ձեռնարկել կանխիչ գործողություններ: Այդ փաստը ինձ շատ ամաչեցնում, ցավեցնում և բարկացնում է: Ես իմ պարտավորությունն եմ համարում ընդունել ցեղասպանությունը, գալ հուշարձանի մոտ և մեկացնել ինձ հայ ժողովրդի այս խոր ցավի հետ․․․»,- իր խոսքով կիսվեց Ֆիլիպ Կիրիլը:

Արքայազն Ֆիլիպն ապրիլի 21-ի երեկոյան ուղերձով հանդես եկավ «100-րդ տարելիցին ընդառաջ» միջեկեղեցական համաժողովին` ներում հայցելով հայ ազգից: Իսկ ապրիլի 23-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով մասնակցեց Գարեգին Բ Հայրապետի կողմից մատուցված պաշտոնական պատարագին:

4. Հայաստան ժամանեց հեղինակավոր աստվածաբան, ապոլոգետ դոկտոր Ռավի Զաքարիասը:

2015 թվական, ապրիլ

ravi-zacharias-preaching-in-armenia

Ազգությամբ հնդիկ Դոկտոր Զաքարիասը քարոզել է Վիետնամում, Կոլումբիայում, Կամբոջայում և աշխարհի այլ տարբեր երկրներում:

Նա դասախոսություններով հանդես է եկել Հարվարդի և Օքսֆորդի համալսարաններում: Մասնակցել է Բիլլի Գրեհեմի «Ավետարանական ասոցիացիայի» համաժողովներին:

Հայաստան իր հերթական այցի շրջանակներում Ռավի Զաքարիասի՝ հայ լսարանին ուղղված ուղերձը հետևյալն էր՝ «Քայլե՛ք հակառակ ուղղությամբ»:

5․ «Արթնությունն սկսվում է քեզնից» համաժողովը աշխարհահռչակ ավետարանիչ, «Արթնություն զուլուների մեջ» հայտնի գրքի հեղինակ Էրլո Շտեգենի մասնակցությամբ:  

2015 թվական, մայիս

Erlo Stegen

Հեղինակավոր ավետարանիչը նախ այցելեց Ցեղասպանության թանգարան։

Այնուհետև եռօրյա համաժողովի ընթացքում (1-ին օր2-րդ օր, 3-րդ օր,) իր հիմնական պատգամը հղեց հայ քրիստոնյաներին․ «Մի՛ մարեք արթնության կրակը և մի՛ վշտացրեք Սուրբ Հոգուն ձեր մեղքերով։ Մարդկանց սրբությունը Սուրբ Հոգու գործի համար անհրաժեշտ պարարտ հող է, այլապես մենք կաշկանդում և ցավոք արգելափակում ենք Աստծո գործը»։

6․ Երևանում կայացավ «Փենուէլ» աղոթքի և երկրպագության համաժողովը։

2015 թվական, մայիս

Panuel_WoLArm

Մայիսի 22-30-ը Երևանի «Կյանքի Խոսք» Ավետարանական եկեղեցում կայացավ «Փենուէլ» աղոթքի և երկրպագության համաժողովը:

Հիմնական խոսնակներն էին՝ Կանզասի «Աղոթքի Միջազգային Տուն» (IHOP) ծառայության հիմնադիր Մայք Բիքլը, «Աստծուն փնտրողների շարժման» առաջնորդ, հայտնի քարոզիչ Սերգեյ Շիդլովսկին, աշխարհահռչակ երգչուհի Միսթի Էդվարդսը, «Աղոթքի միջազգային տան» համալսարանի տնօրեն Ալեն Հուդը և IHOP–KC առաջնորդների թիմի անդամ, հովիվ Քորի Ռասելը, օծված քարոզիչ Փոլ Զինկը։

«Այս օրերին Արարատ լեռից Աստծո օրհնությունը պետք է հոսի դեպի Հայաստանյաց եկեղեցիները և տարածվի ամբողջ աշխարհով». համաժողովի ընթացքում նման միտք արտահայտեց հովիվ Սերգեյ Շիդլովսկին:

7. Երևանում կայացավ փառաբանության համաժողով՝ Բոբ Սորջի մասնակցությամբ:

2015 թվական, մայիս

BobSorge_1

«Աստծո Ժողովուրդ» Ավետարանական եկեղեցում տեղի ունեցավ եռօրյա միջեկեղեցական համաժողով, որի գլխավոր խոսնակն էր 22 գրքերի հեղինակ, հայտնի քարոզիչ Բոբ Սորջը:

Երևանյան համաժողովի  ընթացքում Բոբ Սորջը խոսեց քրիստոնյայի կյանքում առանցքային ոլորտների և խնդիրների մասին, որոնցից նա ընդգծեց՝ Տիրոջ հետ մտերմությունըհավատով լի հարատև աղոթքի զորությունը, պայքարը սրբության կյանք ապրելու համար, մասնավորապես՝ նախանձի մեղքից ապաշխարելու կարևորությունը:

8. Սիրիայում նահատակվեց «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ ծառայողներից՝ Էդիկ Պետրոսյանը:

2015 թվական, հունիս

10339761_1029765053707783_2224951615977479832_n

Խորը վշտով տեղեկացանք, որ հունիսի 20-ին Հալեպում նահատակվել է «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ ծառայողներից հովիվ Էդիկ Պետրոսյանը:

Նա մեկնել էր Սիրիա՝ միսիոներական առաքելությամբ։

9․ Կայացավ «Հայաստանյաց աղոթքի նախաձեռնության» համաժողովը:

2015 թվական, սեպտեմբեր

Emmanuel_Axotq

Սեպտեմբերի 18-ին ԱՀՔ Միաբանության «Էմմանուէլ» եկեղեցում մեկնարկեց «Հայաստանյաց աղոթքի նախաձեռնության» համաժողովը:

«Աղոթքն արվեստ է, որին պետք է տիրապետի յուրաքանչյուր քրիստոնյա»,– իր խոսքում ասաց ԱՀՔ Միաբանության ավագ հովիվ, եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանը՝ ավելացնելով, որ եթե մեկը չունի անձնական աղոթքի ներքին սենյակ, ապա նա չի կարող հասկանալ, թե ինչ բան է աղոթքի զորությունը։

Ծառայության ավարտին դահլիճում ներկա շուրջ երեք տասնյակ հովիվները դուրս եկան առաջ, և հավատացյալ ժողովուրդը նրանց համար նույնպես աղոթք բարձրացրեց։

10. Կայացավ Protestant.am կայքի երկամյա տարեդարձին նվիրված տոնական ցերեկույթը:

2015 թվական, հոկտեմբեր

protestant-staff2015թ. հոկտեմբերի 10-ին Protestant.am կայքը դարձավ 2 տարեկան:

Հայ Ավետարանչական Ընկերակցության գրասենյակում կայացավ կայքի երկամյա տարեդարձին նվիրված տոնական ցերեկույթ, որի ընթացքում ամփոփվեց անցած երկու տարիների գործունեությունը, հնչեցին բարեմաղթանքներ, ներկայացվեցին ապագայի ծրագրերը: Ընթերցողների դատին հանձնվեցին կայքի նոր դիզայնը և հեռախոսային հավելվածը:

Այսօր մեր ամբողջ թիմը հավատում է, որ Protestant.am-ը կայացավ Աստծո շնորհով և նվիրյալ աշխատակազմի ջանքերով:

Անցանք արդեն երկու տարի:
Տերն ավելին թող կատարի՝
Այս հաղթական երկու տարին
Թող հասցնի երկու դարի
Եվ ավելի…

Ահա այսպիսին էր անցնող 2015 թվականի համառոտ ամփոփոգիրը: Աղոթենք և հավատանք, որ եկող՝ 2016 թվականին Տերն ավելի կօրհնի և կբարձրացնի Իր Եկեղեցին՝ փայլեցնելով Իր Երեսը բոլոր Իր Անունը կանչողների վրա:
Շնորհավոր Սուրբ Ծնունդ և Նոր տարի։

Պատրաստեց Գոռ Կարապետյանը
Protestant.am

Մեկնաբանություններ