Protestant.am-ն առանձնացրել է 2015թ. քրիստոնեական աշխարհի ամենանշանակալի 7 իրադարձությունները

595
2015-christian-world-top-events

Prօtestant.am-ը ներկայացնում է քրիստոնեական աշխարհում 2015 թվականի ընթացքում տեղի ունեցած առավել հիշարժան իրադարձությունները:

Ինչպես և բոլոր տարիներին, 2015-ին նույնպես տեղի ունեցան ուրախալի և ցավալի, զարմանալի և ուսանելի դեպքեր, իրադարձություններ: Սակայն անցնող տարվա ամենից հատկանշական յուրահատկությունն այն էր, որ աշխարհը կարծես ավելի ու ավելի մոտեցավ վերջին ժամանակների աստվածաշնչյան նկարագրին:

1. 2015 թվականին մարգարեական շարժման ծառայողները հարգել են Ջոն Պոլ Ջեքսոնի հիշատակը: Հանրահայտ մարգարե Ջոն Պոլ Ջեքսոնը «Հոսանքներ» միջազգային ծառայության (Streams Ministries International) հիմնադիրն էր: Հիշեցնենք, որ Ջոն Պոլ Ջեքսոնի մահվան մասին հայտնի դարձավ փետրվարի 18-ին:

PaulJackson

«Այսօր երկինքը համալրվեց, բայց երկիրը աղքատացավ: Ձեր աղոթքներում հիշեք նրա ընտանիքն ու ծառայությունը: Տեր, շնորհակալություն Ջոն Պոլ Ջեքսոնի կյանքի համար», — ասել է «Encounters Network» և «Prayer Storm» ծառայությունների հիմնադիր Ջեյմս Գոլլը:

«Generals International» ծառայության հիմնադիրներից մեկը՝ Սինդի Ջեյկոբսը, մարգարեին գեներալ է կոչել. «Եվս մի գեներալ մեկնեց դեպի տուն: Ես գիտեմ, որ նա իր փոխարեն ահռելի ժառանգություն է թողել»:

2. ԱՄՆ-ում 88 տարեկանում վախճանվեց Հարավային Կալիֆորնիայի «Բյուրեղյա տաճար» մեգաեկեղեցու հովիվ Ռոբերտ Շուլլերը, ում անվանում էին «հեռուստաավետարանչության առաջամարտիկ»:

US President Bush prays while attending memorial for Coretta Scott King in Georgia

Եկեղեցին հիմնադրել էր նրա պապը 1955 թվականին 300 տեղանոց դահլիճում: 1970 թվականին տեղի ունեցավ Ռոբերտ Շուլլերի հեղինակային «Զորության ժամը» հաղորդման պրեմիերան: Արդեն 1975 թվականին այն հեռարձակվում էր բոլոր 50 նահանգներում: Այն դարձել է կրոնական թեմաներով աշխարհի ամենից մեծ ժողովրդականություն վայելող հաղորդումը, հավաքելով 17 միլիոնանոց լսարան:

3. Թեև ԱՄՆ գերագույն դատարանը միասեռ ամուսնությունները օրինականացնելու մասին որոշում էր ընդունել, սակայն Տեխասի նահանգապետ Գրեգ Էբբոտը   Գերագույն դատարանի ընդունած որոշումից անմիջապես հետո հրաման է ստորագրել, որը փաստորեն արգելում է այդ ամուսնությունները Տեխասում: Այսպիսով ՝Տեխասը միակ նահանգն է, որ պաշտոնապես դեմ է հանդես գալիս միասեռ ամուսնությունները օրինականացնող դաշնային օրենքին:

WhiteHouse

Այդ օրենքը դատապարտել են նաև ԱՄՆ բազմաթիվ քրիստոնյա առաջնորդներ:

Այդ առիթով Մկրտական եկեղեցու հովիվ, ԱՄՆ նախագահության թեկնածու Մայք Հակաբին հիշեցրեց Ս. Ավգուստինոսի խոսքը. «Անարդար օրենքը օրենք չէ ընդհանրապես»:

Արքեպիսկոպոս Ջոզեֆ Կուրտց, Ամերիկայի կաթոլիկ եպիսկոպոսների Համաժողովի նախագահն ասել է.

«Անկախ այն բանից, թե պատմության այս պահին ինչ որոշում է կայացրել Գերագույն դատարանի փոքրաթիվ մեծամասնությունը, մարդու և ամուսնության բնույթը շարունակում է մնալ անփոփոխ: Հիսուս Քրիստոսը միարժեքորեն և սիրով սովորեցնում էր, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ միասնությունն է մինչև կյանքի վերջ»:

4. Շարունակելով ԱՄՆ-ում միասեռ ամուսնությունների օրինականացման թեման, նշենք որ Ամերիկյան Կենտուկի նահանգի դատարանը 2015թ. վճիռ է ընդունել կալանավորել քաղաքային վարչության ամուսնությունների գրանցման բաժնի աշխատակցուհի Կիմ Դևիսին այն բանի համար, որ նա հրաժարվում է ամուսնության վկայականներ տալ միասեռ զույգերին:

kimdavis

Դևիսին կարող են ազատ արձակել, եթե նա փոխիիր դիրքորոշումը և գրանցի միասեռ ամուսնությունները: «Իմ խիղճը թույլ չի տալիսդա անել, Աստծո բարոյական օրենքները դատապարտում են այդ ամուսնությունները:»-ասել էր Կիմ Դևիսը:

5. Թայսոն Ֆյուրին, ով 2015-ին հաղթեց Վլադիմիր Կլիչկոյին և դարձավ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, մարտից հետո փառք տվեց Հիսուսին:

tyson-fury-wladimir-klitschko-press-conferenceՆա հրապարակավ հայտնեց Հիսուս Քրիստոսի հանդեպ իր հավատքի մասին:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Աստծո զորությամբ ես հաղթեցի այսօր: Ես եկա Գերմանիա, որպեսզի դիմակայեմ Վլադիմիր Կլիչկոյին՝ այս մեծ մարզիկին: Իմ Տեր, Փրկիչ, իմ Ժայռ և Փրկություն, Նա տվեց ինձ այս հաղթանակը». հայտարարեց Թայսոն Ֆյուրին՝ դեռևս ռինգում գտնվելով:

Այս խոսքերը լսեցին Դյուսսելդորֆի մարզական կենտրոնում հավաքված բազմահազար մարզասերները և միլիոնավոր հեռուստադիտողներ՝ իրենց հեռուստացույցների առջև:

6. Օրերս պարսկալեզու Kalameh պարբերականը հրապարակեց երկար սպասված ավետիսը, որում մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ բարեկամներ, մեծ ուրախությամբ և գոհաբանությամբ հայտնում ենք, որ հանուն իր հավատքի հինգ տարի բանտում անցկացրած մեր եղբայր Ֆարշիդ Ֆաթին այսօր ազատ արձակվեց»:

Հովիվ Ֆարշիդ Ֆաթին

Նույն առիթով բրիտանական Elam ծառայության պաշտոնական կայքը գրեց. «Շնորհակալ ենք բոլորիդ, որ հավատարմորեն աղոթում էիք Ֆարշիդի ազատության համար: Խնդրում ենք դարձյալ հիշել նրան ձեր աղոթքներում, որ Աստված պահապան լինի իրեն և իր ընտանիքին գալիք շաբաթներում»:

Protestant.am-ը նույնպես իր երախտագիտությունն է հայտնում Տիրոջը՝ հանուն Իր անվան բանտարկված հովվի ազատության համար և աղոթում է, որ բանտերում գտնվող բոլոր քրիստոնյա եղբայրներն ու քույրերը շուտով վայելեն ազատության բերկրանքը:

7. Թեև տարիներ ի վեր եղել են բազմաթիվ հայտարարություններ աշխարհի վերջի մասին, սակայն ուշագրավ էր Հռոմի պապի վերջերս կատարած մռայլ հայտարարությունը. «Մինչ աշխարհը քաղցած է, այրվում է քաոսի մեջ է, մենք պետք է հասկանանք, որ այս տարի Սուրբ Ծնունդ նշելը նրանց համար, ովքեր որոշել են այն նշել, կարող է վերջինը լինել»,- ասել է Ֆրանցիսկոս Պապը։

Pope Francis

Այս հայտարարությունը բազմաթիվ վեճերի տեղիք տվեց: Ոմանք պնդում էին, որ ոչ ոք չի կարող կռահել աշխարհի վերջը և մեղադրում էին Հռոմի պապին ու կաթոլիկ եկեղեցուն՝ նման հայտարարություն հնչեցնելու համար: Մյուսները լրջորեն մտահոգված էին այս հայտարարությամբ, երրորդները լուրջ չեն ընդունում այն:

Կլինի այս Սուրբ Ծնունդը վերջինը, թե ոչ, գիտի միայն Ինքը՝ Աստված: Սակայն ցավով պետք է նշել, որ աշխարհում կատարվող բազմաթիվ իրադարձություններ՝ պատերազմները, միասեռականության օրինականացումը, քրիստոնյաների հալածանքները չեն կարող անհետևանք մնալ:

Այնուհանդերձ՝ Protestant.am-ը լավատեսությամբ է նայում դեպի ապագան և հավատում է, որ ամբողջ աշխարհը դեռևս ճաշակելու է Տիրոջ Խոսքը, տեսնելու է Նրա հրաշափառ լույսն ու ամեն ծունկ խոնարհվելու է Նրա խաչի առաջ:

Աշոտ Հովսեփյան

Մեկնաբանություններ