Քայլի՛ր ջրերի վրայով

497

«Նոր սերունդ» եկեղեցու կայքը գրում է.

Եկեղեցու կիրակնօրյա ծառայության քարոզիչն այսօր Մարինե Կարապետյանն էր:

Աստծո Խոսքից գիտենք, որ Աստված լույս է և ամենևին խավար չկա Նրա մեջ: Այդ լույսը սփռված է աստվածաշնչյան բոլոր պատմությունների վրա և օգնում է տեսնել ճշմարտությունն ու շտկել ինքներս մեզ:

Մաթևոսի Ավետարանի 14 գլխում նկարագրված է, թե ինչպես Հիսուսը, իսկ այնուհետև նաև Պետրոսը քայլեցին ջրերի վրայով:

Թեև աշակերտներն ընդամենը ժամեր առաջ ներկա էին եղել հացի և ձկան բազմացման հրաշքին, բայց երբ տեսան Հիսուսին ջրերի վրայով քայլելիս, չհավատացին, այլ վախեցան, կարծելով, թե ուրվական է:

Սակայն շատ անսպասելի էր Պետրոսի արձագանքը: Նա խնդրեց Հիսուսին, որ հրամայի ինքն էլ քայլի ջրերի վրայով: Պետրոսն ուզում էր համոզվել, որ միայն ծովերն ու օվկիանոսներն ստեղծողը կարող է իշխել Իր արարչագործության վրա:

Հիսուսը ջրերի վրայով քայլելով նպատակ չուներ ապացուցել Իր աստվածությունը: Ուղղակի դրանից առաջ Նա գնացել էր աղոթելու, և նավին հասնելու համար ջրերի վրայով քայլելն անհրաժեշտություն էր:

Երբ Պետրոսը խնդրեց, որ ինքն էլ քայլի ջրերի վրայով, նրա հավատքը դուր եկավ Հիսուսին: Նա հրամայեց, որ Պետրոսը քայլի ջրերի վրայով:

Աստված երբեք մեզ չի տանի դեպի մի իրավիճակ, որը կարող է վտանգավոր լինել:

Պետորսն ասաց՝ «Հրամայիր ինձ, որ ջրերի վերայով քեզ մոտ գամ» (Մատթ.14:28): Սա հավատքի ճիշտ ուղղությունն է: Պետրոսը նայում էր Հիսուսին, տեսնում էր միայն Նրան, ուզում էր գնալ Նրա մոտ և չէր նակտում ծովն ու ալիքները: Եվ Հիսուսի Խոսքը Պետրոսի համար դարձավ վեմ ու նա հաստատուն կանգնեց ջրերի վրա:

Բայց երբ Պետրոսը հայացքը Հիսուսից շրջեց դեպի ծովն ու ալիքները, նրան թվաց, թե ինքը խղճուկ է և անզոր: Ալիքները սկսեցին թափանցել Պետրոսի մտքերի մեջ և նրա մտքերը ալեկոծվեցին: Առաջ եկավ թերահավատությունը և նա սկսեց ընկղմվել: Սակայն վերջին պահին նա իր հայացքն ու խոսքը կրկին ուղղեց դեպի Հիսուսը: Եվ Հիսուսը մեկնեց Իր ձեռքն ու փրկեց Պետրոսին:

Կարդալ ամբողջությամբ՝ newgeneration.am

 

Մեկնաբանություններ