Քնի ռեժիմի խախտումը հանգեցնում է բորբոքումների

231

Rosbalt-ի փոխանցմամբ`քիչ կամ չափից շատ քնելը օրգանիզմում բարձրացնում են բորբոքային մարկերների մակարդակը, հայտնել են ամերիկացի գիտնականները:

Բժիշկները պնդում են, որ մարդիկ պետք է քնեն օրական 7-ից 8 ժամ: Հետազոտողները վերլուծել են 72 գիտական աշխատանքների տվյալներ, որոնցում ներգրավված են եղել ավելի քան 50 հազար կամավոր:

Պարզվել է, որ քնի պակասը կամ անքնությունը, ինչպես նաև չափից երկար քունը (8 ժամից ավելի) կապված են եղել օրգանիզմում բորբոքային մարկերների բարձրացված քանակության հետ, որի հետևանքով մեծանում է մի շարք հիվանդությունների ձեռքբերման ռիսկը` ներառյալ սրտի, հիպերտոնիայի և երկրորդ տիպի շաքարախտի:

Քնի ճիշտ ռեժիմը կարող է կանխել առողջության խնդիրները, նշում են գիտնականները:

Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ