Ռաֆի Շահվերդյան. Աղոթք ազգիս համար

759

Աղոթք ազգիս համար՝ ապրիլի 24-ին:

Ամեն անգամ Քո տվածից երբ մի բան ես Դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մնում,
Զարմանում եմ, թե` ո՛վ Շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից:
Հովհաննես Թումանյան

Տե՛ր, սրբի՛ր ազգիս մեկ դարվա արցունքը Քո հայրական մատներով,

Տե՛ր, մեր դարավոր վերքերը բժշկի՛ր Քո կենարար շնչով,

Տե՛ր, մեր երկիրը բժշկի՛ր քո թևածող աղավնու արարիչ հոգով,

Տե՛ր, մեր պատմության վերքը հաղթության երգի փոխի՛ր,

Տե՛ր, մեր նախնիների արյան կանչը լսի՛ր,

Տե՛ր, Մասիսից Արագած սփոփանքի ծիածան տարածի՛ր,

Տե՛ր, թող զղջումը՝ մեր թշնամիների, և ներումը՝ մեր մեջ բարձրանա,

Տե՛ր, թող ազգերը երանեն մեզ, որ դու ես մեր Աստվածը:

«Նա բժշկում է սրտով կոտրուածներին եւ փաթաթում՝ նրանց խոցերը». Սաղմոս 147։3:

Հովիվ Ռաֆի Շահվերդյան

Մեկնաբանություններ