Հայտնի ավետարանիչ Ռայնհարդ Բոնկեն գնաց դեպի հավիտենություն

1172

Այսօր՝ 2019 թվականի դեկտեմբերի 7-ին, իր երկրային ուղին ավարտեց ճանաչված բողոքական ավետարանիչ, «Քրիստոսը բոլոր ազգերի համար» միջազգային առաքելության հիմնադիր Ռայնհարդ Բոնկեն:

Բոնկեն ծնվել է 1940 թվականին Քյոնիգսբերգում (ներկայումս՝ Կալինինգրադ)՝ հոգեգալստական հովվի ընտանիքում: Մանկությունն անցել է պատերազմական ծանր տարիներին՝ սովի ու սարսափների պայմաններում:

Դեռևս ինը տարեկանում Բոնկեն հոգևոր վերածնունդ է ապրում, իսկ տասը տարեկանում հասկանում է, որ իր առաքելությունը Աֆրիկայում ավետարանելն է:

1961 թվականին, ավարտելով Ուելսի Աստվածաշնչյան քոլեջը, Բոնկեն ծառայության է անցնում ավետարանչական առաքելություններում: 1967 թվականին ընտանիքով մեկնում է Աֆրիկա՝ միսսոներական ծառայության: Մի շարք հաջողություններից ու ձախողումներից հետո, 1974 թվականին հիմնադրում է «Քրիստոսը բոլոր ազգերի համար» առաքելությունը, իսկ արդեն 1975 թվականին քարոզում է տասը հազար տեղանոց մարզադաշտում:

Հետագայում Բոնկեի ծառայություններին մասնակցում էին տասնյակ և հարյուր հազարավոր աֆրիկացիներ: 1990 թվականին Նիգերիայի Կադուն քաղաքում նրա ծառայությանը այցելել է 500 հազար մարդ, իսկ մեկ տարի անց՝ 2000 թվականին Լագոս քաղաքում նրա եզրափակիչ ծառայությանը մասնակցել է մեկ միլիոն 600 հազար մարդ: Այդ միջոցառումը հայտարարվել է որպես ավետարանչության պատմության ընթացքում ամենից խոշոր հավաք:

Լայն է Բոնկեի ավետարանչության աշխարհագրությունը՝ բացի աֆրիկյան բազմաթիվ երկրներից նա բազմահազարանոց ավետարանչական ծառայություններ է անցկացրել Մալայզիայում, Ինդոնեզիայում, Սինգապուրում, Հնդկաստանում, Ուկրաինայում, Միացյալ Նահանգներում, Ավստալիայում, եվրոպական մի շարք երկրներում:

Հավատում ենք, որ Ռայնհարդ Բոնկեի առատ հունձքը Աստծո թագավորության համար առատորեն կվարձատրվի Երկնքում:

Աշոտ Հովսեփյան
Protestant.am

Մեկնաբանություններ