Սա այն օրն է

453

«Սա այն օրն է որ տէրն արաւ, թող ցնծանք եւ ուրախ լինինք սորանում»։ — Սաղմոս 118:24:

Միշտ չէ, որ ցնծալու կամ ուրախանալու տրամադրությամբ ենք արթնանում: Լինում են օրեր, և դրանք քիչ չեն, որ հոգսերը և խնդիրները փորձում են փչացնել մեր օրը: Բայց Աստծո Խոսքը ասում է, որ ամեն մի օրը Աստված է ստեղծում մեզ համար: Իսկ ցնծալու և ուրախանալու նախաձեռնությունը մեր ձեռքում է:

Մեր ամեն օրվա Տերը Հիսուսն է, ուրեմն վստահե՛նք այն Նրան և ուրախ կլինենք:

Վաչե Հակոբյան

Մեկնաբանություններ