Սատանան և նրա գործերը այնքան էլ տեսանելի չեն

608

Սատանան և նրա գործերը այնքան էլ տեսանելի չեն, ինչպես շատերը մտածում են: Նա ծածուկ է և գայթակղում է ուրախությամբ: Նա գործում է խելացի, խորամանկ է ու խաբեբա:

Մի մոռացեք, որ նա կարող է լույսի կերպարանք ստանալ: Եթե մենք Աստծո Խոսքին չտիրապետենք և չկարողանանք տարբերել չարն ու բարին, ապա չենք ճանաչի նրա թակարդները:

Սատանայի խորամանկ խայծերից են գայթակղությունն ու վիրավորանքը: Վիրավորանքն ինքնին մահացու չէ, քանի դեռ մնում է թակարդի մեջ: Բայց հենց որ մենք «բռնում» ենք այն, ընդունում մեր սրտում, ապա գայթակղվում ենք: Վիրավորված մարդիկ շատ պտուղ են բերում այնպիսի զգացմունքներում, ինչպիսիք են ցավը, զայրույթը, մերժվածությունը, դառնությունը, նախանձը, թշնամությունը, ատելությունը և խանդը: Վիրավորանքի որոշ արդյունքներ են անարգանքը, հարձակումները, բաժանությունները, քանդված հարաբերությունները, դավաճանությունն ու անկումները:

Հաճախ վիրավորված մարդիկ անգամ չեն հասկանում, որ գտնվում են թակարդում: Նրանք շատ են մտածում իրենց վիճակի մասին, քանի որ չեն կարողանում մոռանալ այն չարիքը, որ իրենց պատճառել են: Թշնամու ամենաարդյունավետ միջոցը մեր ուշադրությունը հենց մեր վրա կենտրոնացնելն է:

Նեղացնել՝ նշանակում է խայծով թակարդ լարել
«Նեղացնել» կամ «գայթակղել» բառը Ղուկաս 17:1-ում հնչում է որպես «սկանդալոն» և նշանակում է ՙորևէ մեկի ճանապարհին խայծով թակարդ լարել»: Նոր ուխտում այն հաճախ նկարագրվում է որպես թակարդ, որն օգտագործվում է թշնամու կողմից: Վիրավորանքը մարդկանց ստրկացնելու թշնամու զենքն է: Պողոսն այս մասին սովորեցնում է երիտասարդ Տիմոթեոսին (2Տիմ.2:24-26):

Բոլոր նրանք, ովքեր վեճի և հակառակության մեջ են, ընկնում են թակարդն ու գտնվում դիվական կամքի մեջ, սակայն ավելի շատ անհանգստացնում է այն, որ մարդիկ չգիտեն իրենց գերություն մեջ լինելու փաստը: Երբ մարդը խաբված է, նա միշտ իրեն իրավացի է կարծում, անգամ եթե դա այդպես չէ:

Հատված Հոգևոր պատերազմ 2 թեմայից:

Միջազգային աստվածաշնչյան համալսարան

Մեկնաբանություններ