Շատ անգամ բարին իմանալով` չենք ցանկանում անել. Արթուր Սիմոնյան

573

«Արդ ով որ բարին իմանա և չանի, նրա համար մեղք է»: Հակոբոս 4:1

Եթե չգիտես, թե որն է բարին և չես անում, միգուցե դա մեղք չէ: Բայց եթե գիտես և չես անում, մեղք է: Մեր խիղճը, դաստիարակությունը միշտ հուշում են մեզ, թե ինչպես բարի գործեր անենք: Սակայն շատ անգամ բարին իմանալով`չենք ցանկանում անել:

Կան երևացող մեղքեր` գողությունը, մարդասպանությունը, շնությունը, թմրամոլությունը: Մարդիկ գիտակցում են, որ դրանք մեղքեր են և ապաշխարում են: Բայց կան նաև չերևացող մեղքեր, որոնց համար նույնպես պետք է ապաշխարել: Օրինակ` փողոցում տեսնում ես մի ծեր կնոջ կամ տղամարդու, ով հազիվ քայլում է ծանր պայուսակով: Դու գիտակցում ես, որ պետք է օգնել նրան, բայց չես օգնում: Միգուցե ամաչում ես, ժամանակ չունես, կամ էլ պարզապես չես ուզում օգնել: Դա մեղք է, որի համար պետք է ապաշխարել:

Սիրելիներս, եկեք ապաշխարենք այն բոլոր մեղքերի համար, որ գիտակցաբար գործել ենք, ապաշխարենք, որ բարին իմանալով` չենք արել մեր հարազատների, բարեկամների, մեր կողքի մարդկանց համար:

Եթե գիտես, թե որն է բարին, արա: Մի քայլիր մեղքի մեջ: Օգնիր մարդկանց և կտեսնես Տիրոջ հատուցումը, փառքը, պարգևները:

Արթուր Սիմոնյան

Աղբյուր՝ Wolarm.org

Մեկնաբանություններ