Սիրով անցիր քո ճանապարհը

385

«Սիրելիներ, օտար բան մի համարեք այն հալածանքի բորբոքումը, որ ձեզ փորձելու համար է, կարծես տարօրինակ բան է պատահել ձեզ, այլ ուրախ եղեք, քանի որ հաղորդակից եք եղել Քրիստոսի չարչարանքներին, որպեսզի Նրա փառքի հայտնության պահին էլ ցնծաք և ուրախանաք»: ֊ Ա Պետրոս 4:12-13

Օտար բան մի համարեք նեղություններն ու դժվարությունները, երբ հանդիպում են մեզ և պետք չէ զարմանալ, թե ինչու հենց ինձ Տերն ասում է `օտար բան մի համարիր: Երանելի ես դու, եթե կարողանում ես դժվարությունից հետո հավատարիմ մնալ Տիրոջը:

Աստված հատուկ նպատակ ունի քեզ համար և այդ նպատակին հասցնելու համար Նա քեզ ճանապարհ է անցկացնում, երանելի ես, եթե կարողանաս հավատարիմ մնալ այդ ճանապարհի մեջ: Որքան շուտ մենք հասկանանք, որ Աստված ծրագիր ունի մեր կյանքի համար, որ դժվարությունը մերն է , այնքան շուտ կհասկանանք Տիրոջ նպատակը:

Սիրով անցիր այն ճանապարհը, որով Տերն առաջնորդում է քեզ…

Արտավազդ Թադևոսյան

Մեկնաբանություններ