Արթուր Արեսկին.Սրբացում

278

ՍԱՂՄՈՍ 93.5 _ Վայելում է սրբություն, այսինքն` հենց այդպես պետք է լինի և ուրիշ ոչ մի կերպ:

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 22.11 _ Սրբվելու համար նախ պետք է սուրբ դառնալ: Սրբացումը շարունակական գործընթաց է: Միայն վերսին ծնված մարդիկ կարող են ավելի սրբվել, քանզի նրանք արդեն սուրբ են…

 ՀՌՈՄ. 8.28,29 և ԵՓԵՍ. 1.4 _ Մեր գլխավոր նպատակն է նմանվել Հիսուսին. դա է Աստծո կամքը մեզ համար: Հետո նոր ԵՓԵՍԱՑ. 2.10-ում ասվում է գործերի մասին… Գործերը Աստծո համար անհրաժեշտ են, քանզի ցույց են տալիս մեր հավատքը, բայց նախ նմանվելը…

ԵԼԻՑ 19.6 _ Սուրբ ազգ պետք է լինենք… Աստծո չափանիշները չեն փոխվում…

 2 ՏԻՄՈԹ. 2. 1-4 _ Գրված չէ, որ չեն անում, գրված է` իրենց չեն կապում. սրանք տարբեր բաներ են…

 ՂՈՒԿԱՍ 1.75 _ Ոչ թե ուղղակի ծառայել, այլ սրբությամբ ծառայել…

 ՄԱԹևՈՍ 5.8 _ Ահա թե ովքեր կտեսնեն Տիրոջը` սրտով մաքուրները:

 ԾՆՆԴՈՑ 35.1-5 _ Սրբությունը ապահովում է մեր պաշտպանվածությունը… Դանիելին առյուծները չվնասեցին, քանզի ասում է` սուրբ գտնվեցի Տիրոջ առջև:

 Խոսքն ասում է` սուրբ եղեք ձեր բոլոր վարքերում. հետևաբար մեր մտքերը պիտի սուրբ լինեն: Ինչպիսի մտքեր, այնպիսի վարք…

 Երեմիա մարգարեն ասում է` մեր սրբվելու վայրը Տիրոջ գահի մոտ է: Աստծո հետ հաղորդակցվելով` միշտ զարգացնենք մեր զգայունությունը սուրբ Հոգու հանդեպ, քանզի վախճանը մոտ է… 

 Ջոնաթան Էդվարդս _ Ես պարտավորվում եմ երբեք չանել այնպիսի բաներ, որոնք չէի անի, եթե ինձ մնար ապրելու մեկ ժամ:

 ՈՒրեմն ի՞նչն է մեզ խանգարում հենց հիմա մի կողմ նետելու անպետք բաները…

Արթուր Արեսկին

Մեկնաբանություններ