Տասանորդի զորությունը

721

«Նոր սերունդ» եկեղեցու կայքը գրում է.

Ֆինանսները անեծք չեն, եթե ձեռք են բերվել Աստծով, ոչ թե գողությամբ կամ թալանով: Ֆինանսները օրհնություն են: Անեծքը մամոնան է:

Աշխարհի ողջ հարստությունը պատկանում է Աստծուն: Եվ Նա ուզում է բաժնեկցել մեզ հետ:

Բայց Նա օրենք է դրել, որ Իր տված եկամուտների մեկ տասերորդը պատկանում է Իրեն: Ֆինանսներն Աստված ինքն է տվել  մեզ և սահմանել է, որ Իր տվածի տաս տոկոսպետք վերադարձնել Իրեն:

Աստված անապատում պատվիրեց, որ Իսրայելի ժողովուրդն Իրեն ընծայեն ոսկի, արծաթ ու պղինձ (Ել.25:2-3): Բայց Նա ոչ թե ուզում էր վերցնել մարդկանց ունեցվածքը, այլ Ինքը նախօրոք հոգ էր տարել, որ եգիպտացիները Իսրայելի ժողովրդին առատորեն տան այդ ամենը:

Ուրեմն երբ Աստված ուզում է, որ դու Իրեն ինչ-որ բան տաս, Նա չի ուզում քո ձեռից խլել դա: Նա նախապես է տվել քեզ այդ ամենը և հիմա ուզում է օրհնել քեզ: Քո տվածը սերմն է, որ Աստծո օրհնությամբ պիտի պտուղ տա քեզ համար (2Կոր.9:10):

«Երբոր մտնես այն երկիրը, որ քո Եհովայ Աստուածը քեզ կտայ իբրեւ ժառանգութիւն…»,- ասում է Տերը: Այսինքն՝ Աստված տասանորդ սահմանել է նրանց համար, ովքեր ազատ են: Եգիպտոսում հրեաները ստրուկ էին, և Աստված նրանցից տասանորդ չէր վերցնում:

Տասանորդ տալիս է նա, ով մտել է Աստծո Թագավորություն:

Տասանորդը ցույց է տալիս քո վերաբերմունքը Աստծո Թագավորության նկտամամբ: Տասանորդով դու հայտնում ես, որ դու մտել ես Թագավորություն: Դու ցույց ես տալիս, որ Աստծո խոստումները գալու են քո կյանքի մեջ: Տասանորդը պաշտպանում է քո ֆինանսները և թույլ է տալիս, որ կատարվեն Աստծո ծրագրերը քո կյանքում:

Կարդալ ամբողջությամբ՝ newgeneration.am

Մեկնաբանություններ