Թափուր աշխատատեղեր «Հայ կրթություն» հիմնադրամում

1183
Avedisian School

Հայտարարվում է մրցույթ «Հայ կրթություն» կրթական հիմնադրամում (Ավետիսյան դպրոց) մաթեմատիկայի (ավագ դպրոցի), ինֆորմատիկայի, կենսաբանության ուսուցիչների, երաժշտական դաստիարակի (մանկապարտեզ` 0,5 դրույք) և դաստիարակի օգնականի թափուր տեղերի համար:

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է` ըստ դասաբաշխման: Մրցույթի մասնակիցների գիտելիքների եւ մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր եւ բանավոր, ըստ կարգի:

Մինչ մրցույթին ներկայանալը խնդրվում է ինքնակենսագրությունն (CV) ուղարկել armedf@yandex.ru էլեկտրոնային փոստի հասցեին` 18.07.2016-20.08.2016 (հեռախոսահամարների առկայությունը պարտադիր է):

Մրցույթին մասնակցելու համար անձը 24.08.2016թ. ժամը 10.00 մինչև 16.00 հանձնաժողովին է ներկայացնում`
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձեւ 1),
2. Փաստաթուղթ (դիպլոմ, գնահատականների ներդիր)՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3. Անձնագրի պատճենը,
4. Ինքնակենսագրություն (Ձեւ 4),
5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
6. Մեկ լուսանկար` 3×4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաեւ զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Ցանկացողները դիմեն հետեւյալ հասցեով՝ ք. Երեւան, ՀԱԹ, Բաբաջանյան 42/7: Տեղեկությունների համար զանգահարել` (043) 00-23-14 հեռախոսահամարով:

Աղբյուրը՝ amaa.am

Մեկնաբանություններ