Հնազանդվի՛ր Տիրոջ ձայնին

225
Հնազանդվել Աստծո Ձայնին

Հովհաննես 10:3, 27 խոսքերում Տերն ասում է. «Իմ ոչխարները իմ ձայնը լսում են ու Իմ ետևից գալիս»:

 Մեր առօրյա կյանքում լսում ենք մեր մտքի ու սրտի տարբեր ձայներ: Ամեն երեխա տարբերում է իր հոր ձայնը, որովհետև ապրում և շփվում է նրա հետ մի տան մեջ: Եթե շփումդ ամենօրյա է և հարատև, դու միշտ կտարբերես Տիրոջ ձայնը:

Այդ ձայնը կտա քեզ խաղաղություն, հանգստություն և անհոգ կյանք, կտանի սիրելու, ներելու մեջ: Այդ ձայնը կտանի քեզ աղոթքի, կարդալու, վկայելու մեջ: Եվ դու կփախչես օտարի ձայնից, ինչպես գրված է Հովհաննես 10:5-ում:

Լսի՛ր և հետևի՛ր Տիրոջ ձայնին և դու կունենաս պտղաբեր կյանք:

Թելման Ստեփանյան

Աղբյուր՝ pogarm.org

Մեկնաբանություններ