Տիրոջ օրենքը անարատ է, հանգստացնում է հոգին. Արթուր Սիմոնյան

449
Pastor

Տիրոջ օրենքը անարատ է, հանգստացնում է հոգին: Տիրոջ վկայությունը ճշմարիտ է, իմաստուն է անում պարզամիտին: Տիրոջ պատվիրանները ուղիղ են, ուրախացնում են սիրտը: Տիրոջ հրամանները մաքուր են, լուսավորում են աչքերը: Տիրոջ վախը սուրբ է, մնում է հավիտյան: Տիրոջ դատաստանները ճշմարիտ են, բոլորովին արդար: Նրանք ավելի ցանկալի են, քան թե ոսկի եւ քան թե շատ մաքրված ոսկի, էլ ավելի քաղցր ենք, քան թե մեղր եւ մեղրահաց: Սաղմոս 19.7-10

Ես կցանկանայի, որ ուշադիր կարդայիք այս խոսքը եւ, հատկապես, ուշադրություն դարձնեիք շեշտադրումներին, որովհետեւ այստեղ գրված է, թե որն է հաջողության բանալին:

Այս կյանքում ինչ է անհրաժեշտ մարդուն` տուն, կերակուր, ոսկի… Աստվածաշունչն ասում է, որ կան բաներ, որոնք առավել կարեւոր են: Դրանք են` Տիրոջ օրենքը, Տիրոջ պատվիրանները, Տիրոջ վախը եւ դատաստանները: Պահի’ր դրանք քո կյանքում եւ կլինես ամենահաջողակ մարդը:

Տերը օրհնի ձեզ եւ ձեր գործերը: Հավատում եմ, որ այսօր մեծ հաջողություններ կարող են լինել ձեր կյանքում: Միայն թե պահեք այս խոսքը:

Աղբյուր՝ wolarm.org

Մեկնաբանություններ