Տրանսպորտային աղմուկը մեծացնում է սրտի կաթվածի վտանգը

246

Եվրոպական «Noise-Related Annoyance, Cognition, and Health» ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքներով գերմանացի գիտնականները բացահայտել են, որ որքան մարդիկ շատ են ենթարկվում ավտոմեքենաների աղմուկին, այդքան մեծ է նրանց մոտ սրտի կաթվածի հավանականությունը։ Հետազոտության արդյուքները հրապարակվել է «Deutsches Ärzteblatt International» պորտալում։

Հետազոտության ընթացքում պարզվել է, որ մեծ նշանակություն ունի մարդկանց բնակավայրը կյանքի տևողության վրա։ Առողջության վրա առավել քիչ է ազդում ինքնաթիռների ձայնը, ի տարբերություն գնացքների ու ավտոմեքենաների, քանի որ ինքնաթիռների ձայնը չի գերազանցում 65 դեցիբելը։

Հետազոտողները գտել են, որ աղմուկը ոչ միայն կարող է սրտի կաթվածի հավանականությունը մեծացնել, այլ նաև ազդում է նրա զարգացման վրա։ Այնպես որ, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել երթևեկության աղմուկից հեռու մնալու համար։

Աղբյուր՝ life.panorama.am

Մեկնաբանություններ