Թույլ տուր, որ Աստված գործի քո կյանքում

536

Աստված ուզում է, որ մենք բոլորս մոտենանք ու լսենք իր ձայնը:

Սակայն մենք վախենում ենք մոտենալ քանի որ դժվարանում ենք զոհաբերություն կատարել և դժվարանում ենք հրաժարվե շատ բաներից:

Աստված շատ բաներ կհեռացնի մեր կյանքից, եթե մոտենանք ու նվիրվենք Իրեն: Մենք պետք է ուրանանք մեր անձը, խաչը վերցնենք և գնանք Տիրոջ հետևից, եթե ուզում ենք հետևել Հիսուսին: Հիսուսին հետևելու համար պետք է կորցնես անձդ, թողնես շատ բաներ, այս դեպքում միայն կարող ես լինել նրա ճշմարիտ աշակերտը:

Աստված կգա մեր կյանքի մեջ միայն մեկ պայմանով, եթե թույլ տանք, որ նա մեր կյանքից հեռացնի, արմատախիլ անի, այն ամենը, ինչ իրեն հաճո չէ: Նա մեզ հետ է և մեր հետ կլինի միայն այն դեպքում, եթե թույլ տանք, որ Նա իր կրակոտ ներկայությամբ այրի, վառի մեր մեջ եղած հին էությունը, մեղքի բնույթը:

Այսօր Աստված ուզում է քայլել քեզ հետ: Համաձայնվի′ր, թույլ տուր, որ Աստծո ներկայությունը միշտ քեզ հետ լինի: Մոտեցի′ր Աստծուն, թույլ տուր, որ Նա անի այն ամենը, ինչ անհրաժեշտ է քո հաղթական կյանքի համար:

Դու հաղթական կյանք կունենաս միայն Աստծո հետ, եթե թույլ տաս, որ նա քո մեջ վերացնի հին մարդը:

Արթուր Աղեկյան

vernatunchurch.am

Մեկնաբանություններ