Թզի օգտակար հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն

693

Հետազոտողները հաստատել են, որ թուզը պարունակում է նյութափոխանակությունը խթանող ակտիվ ֆերմենտներ, հակաբակտերիալ նյութեր, բջջանյութ, 11 վիտամինների համադրություն, 14 հանքանյութ ու 14 ամինաթթու, ինչպես նաև մասնակցում է սպիտակուցի կառուցմանը:

Կալցիումի քանակով այն քիչ է զիջում ընկույզին, իսկ երկաթ պարունակում է ավելի շատ, քան խնձորը: Թզի մեջ կա նաև բենզալդեհիդ, որն արգելափակում է քաղցկեղային բջիջների զարգացումը և դանդաղեցնում է ցանցաթաղանթի տարիքային քայքայումը, հայտնում է newsyou.info-ն:

Թուզը նաև օգնում է նիհարելուն: Նրա ազդեցությունն ուժեղացնելու համար հարկավոր է այն օգտագործել երեկոյան ընթրիքին, ինչպես նաև դեսերտը փոխարինել նրանով:

Սակայն թուզն ունի նաև հակացուցումներ: Այն չի կարելի օգտագործել շաքարախտով հիվանդներին, ճարպակալությամբ տառապողներին, նյութափոխանակության խանգարումներ կամ աղիների հիվանդություններ ունեցողներին:

Աղբյուր՝ blognews.am

Մեկնաբանություններ