Վերջին արձակուրդը (ֆիլմ)

743

Ջորջիա Բերտն աշխատում է խոհանոցային պարագաների փոքրիկ խանութում:

Մի օր, երբ անսպասելի իմանում է, որ իրեն ապրելու շատ քիչ ժամանակ է մնացել, որոշում է իրականացնել վաղեմի երազանքը՝ մեկնել հանգստի՝ եվրոպական շքեղ մի հանգստավայր:

Վերջինիս այդ հանգստավայրում շփոթում են մեծահարուստ կնոջ հետ: Քաջ գիտակցելով, որ կորցնելու ոչինչ չունի՝ նա իրեն սկսում է դրսևորել շատ անկաշկանդ և ամեն բան անում է, որպեսզի ցույց տա շատերի շահամոլությունը:

Մեկնաբանություններ