Դժբախտության ժամանակ հաճախակի է հարց բարձրանում. «Կարո՞ղ էի արդյոք ինչ-որ կերպ կանխել այն»:
Մի կնոջ հետ էի զրուցում, ում ամուսինը սրտի կաթվածից հանկարծամահ էր եղել: Նա նշում էր, որ անդադար հիշում է, թե ինչպես էր ամուսինը հաճախակի բողոքում առողջությունից, և մեղադրում էր ինքն իրեն, որ չէր ստիպել նրան բժշկի դիմել:
Դժբախտությունից հետո մարդիկ մտածում են, որ կարող էին ասել կամ անել, չասել կամ չանել ինչ-որ բան: Մենք շարունակ կարող ենք ափսոսել մեր կյանքում, բայց ափսոսանքը միայն տառապանք է ավելացնում այն բոլոր տանջանքներին, որ արդեն իսկ ապրում ենք:
Փիլիպպեցիս 3.13-14-ում Պողոս առաքյալը նշում է. «… բայց մեկ բան կա. Ետևի բաները մոռանալով, դեպի առաջը լինողներն են նկրտում, հետևում եմ դեպի նպատակը…»:
Ես սիրում եմ «նկրտել» բառը: Այն ասում է ինձ, որ նման պարագաներում պետք է «առաջ գնալ» և թշնամու հնարավոր հակառակությունները հաղթահարել:
Վերջը միշտ էլ բերում է նոր սկիզբ:
Սատանան փորձում է մեզ հետ պահել այն նոր տեղից, որ Աստված է պատրաստել մեզ համար: Թշնամին կամենում է մեզ պահել անցյալի ծուղակում և ստիպել ապրել հարատև տառապանքի մեջ:
Բարկանալը սեփական անձի վրա կամ ինքնամեղադրումը ոչ մի օգուտ չի տա, այլ միայն կիրագործի սատանայի նպատակը մեր կյանքում:
Քաջալերում եմ քեզ. դադարեցրո՛ւ տառապել ինքնախարազանմամբ: Սատանան միշտ կփորձի հարձակվել քեզ վրա, երբ շատ տկարացած ես:
Մեղադրանքը, ափսոսանքը և խղճահարությունը նրա սիրելի զենքերն են: Խորհի՛ր քաջալերող և ոչ թե հիասթափեցնող մտքերի շուրջ:
Հիշի՛ր, մի՛ բարկացիր առ Աստված և մի՛ բարկացիր ինքդ քեզ վրա: Բարկացի՛ր սատանայի վրա և արտահայտի՛ր այդ բարկությունը ճիշտ ձևով: Հաղթի՛ր չարին բարիով:
Ջոյս Մայեր