Վիտամինները ունակ են մաքրել բջջային հիշողությունը

351

Գիտնականների միջազգային խումբը վստահեցնում է, որ A և C վիտամինները ունակ են ազդելու բջջային հիշողության վրա: Այս մասին նրանք հայտնում են PNAS-ում հրապարակված հետազոտության մեջ:

A և C վիտամինները օգտակար են ոչ միայն առողջության, այլև ԴՆԹ-ի համար: Պարզվել է, որ նրանք կարող են ձերբազատվել գենոմի էպիգենետիկ մարկերներից: A վիտամինը ուժեղացնում է էմբրիոնային ցողունային բջիջների էպիգենետիկ հիշողության մաքրումը՝ ավելացնելով ԴՆԹ-ի կազմը փոխող TET-էնզիմների քանակը, իսկ C վիտամինը բարձրացնում է դրանց ակտիվությունը:

Հայտնագործությունը կօգնի զարգացնել վերականգնողական բժշկության ոլորտը. այն կօգնի «մաքրել» տարեց հիվանդների ցողունային բջիջները՝ վերացնելով դրանցում առկա ավելորդ տեղեկությունները և վերադարձնելով դրանց էմբրիոնային բնութագիրը:

Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ