Որդին մնում է հոր սիրո մեջ

271

«Նոր սերունդ» եկեղեցու կայքը գրում է.

Աստված Սեր է: Աստծո բոլոր խոսքերը սիրո խոսքեր են: Աստծո ամեն խոսք սիրո պտուղ է: Աստծո Խոսքը Հիսուսն է, որ եկավ ու բնակվեց մեր մեջ, մեր սրտերում:

Եթե կարողանանք ընկալել, թե ինչպիսի սիրով է Աստված սիրում մեզ, ապա ամբողջությամբ կընկղմվենք Նրա սիրո մեջ:

Աստված սիրում է բոլորին: Նա արեգակի ջերմությունը ծագեցնում է բոլորի համար՝ և բարիների, և չարերի: Նա անձրևը բերում է բոլորի համար, որովհետև սիրում է բոլորին: Մենք նույնպես Աստծո օրինակով պետք է սիրենք բոլորին ու պետք է սիրենք միմյանց:

Ղուկաս 15:11-32-ում՝ Անառակ որդու առակում, նկարագրված է Աստծո հայրական սիրո մեծությունը:

Որդին վերցրեց իր ժառանգությունը ու հեռացավ Հոր տանից: Իսրայելի ժողովրդի մոտ հոր կենդանության օրոք նրանից ժառանգություն պահանջելը համարժեք էր նրա մահը ցանկանալուն: Ահա որքան վիրավորական էր որդու արարքը հոր համար:

Բայց որդին այնքան ընկավ, որ փափագում էր ուտել խոզերի կերակուրը: Այդ ժամանակ նա ինքը ցանկացավ վերադառնալ հոր տուն: Նա ցանկացավ, որովհետև ինքը զավակ էր: Եվ հայրն ընդունեց նրան, որովհետև սեր ուներ իր սրտում:

Սատանան արթուն սպասում է, թե ով է հեռանալու Հորից, որպեսզի հոշոտի նրան: Բայց երբ որդին ինքն է դառնում  դեպի Հայրը, Հայրը սատանայի գողացածը վերադարձնում է ավելիով ու Իր սիրո մեծության համեմատ բարձրացնում է որդուն:

Եթե դու որդի ես, ապա չես հեռանա Հորից: Անգամ եթե հեռանաս, մի օր կվերադառնաս դեպի Հայրը ու Նա կընդունի քեզ:

Ընդմիշտ հեռանում են նրանք, որվքեր սկզբից էլ Հոր հետ չեն եղել:

Ով որդի է, միշտ կմնա Հոր սիրո մեջ, հոր տան մեջ: Ու այն սերը, որ Հայրը տվել է նրան, նա էլ կտա մարդկանց:

Մեկնաբանություններ