Որոշումներ ընդունելու վրա ազդում է մարդու տրամադրությունը

215

Վերջերս Սթենդֆորդի համալսարանի գիտնականները հետազոտություն են կատարել, որի նպատակն է եղել որոշելու, թե ինչպես է մարդու տրամադրությունը ազդում որոշումներ ընդունելու վրա, հայտնում է gogetnews.info-ն:

Պարզվել է, որ լավ տրամադրությունը նպաստում է նշանակալի համբերություն պահանջող գործերի կատարմանը: Օրինակ, այն օգնում է համբերատար սպասել հերթերում կամ կատարել տաղտկալի աշխատանք:

Փորձերի արդյունքում գիտնականները պարզել են, որ եթե օրվա սկզբում մարդը լավ տրամադրություն ունի, ապա նրա համար հեշտ է կատարել որևէ աշխատանք: Նախ մարդը ընդունակ է իր լավ տրամադրությունը օգտագործել որպես պաշար դժվար և ամենօրյա աշխատանքներ կատարելու համար, երկրորդ` մարդը ընդունակ է վատ տրամադրությունը փոխել լավի` այն բարձրացնելով հաճույք բերող դրական զգացմունքներով:

Աղբյուրˋ 1in.am

Մեկնաբանություններ