Որքա՞ն ես թույլ տալու, որ այդ խնդիրը անհանգստացնի քեզ. Քենեթ Քոուփլենդ

576

«Ժամանակ որոշի՛ր ինձ համար, թե երբ քեզ համար և քո ծառաների համար և ժողովրդիդ համար աղաչեմ, որ քեզանից և քո տներից գորտերը կորչեն, և միայն գետի մեջ մնան»: — Ելից 8:9

Երբևէ պայքարե՞լ ես մի այնպիսի խնդրի դեմ, որը համառորեն հրաժարվել է հեռանալ: Այն կարծես իմունիտետ ունենա բոլոր այն լուծումների հանդեպ, որոնք դու կիրառում ես: Ամեն հնարավոր ձևով դու պայքարում ես դրա դեմ, բայց այն հեռանալու փոխարեն ծավալվում և այնքան է ընդլայնվում, որ ամբողջությամբ անկառավարելի է դառնում:

Աստվածաշունչն ասում է, որ հազարավոր տարիներ առաջ Եգիպտոսի փարավոնը հենց նման խնդրի առաջ էր կանգնել: Նա Աստծո հետ թեժ բանավեճի մեջ էր իսրայելացիների ապագայի հարցի շուրջ, և դրա արդյունքում մի առավոտ նա արթնացավ և տեսավ, որ իր երկրում ամենուր գորտեր են վխտում, լպրծուն, գարշահոտ գորտեր, որոնք այս ու այն կողմ էին ցատկում:

Դա լուրջ պրոբլեմ էր: Ես չեմ խոսում բակի մեկ կամ երկու գորտի մասին: Ուզում եմ ասել, որ գորտերն ամենուր էին՝ անկողիններում, սեղանների վրա, վառարաններում, հացի խմորի և խմելու ջրի մեջ, մազերի մեջ և ամենուր:

Հետո Աստված քայլ արեց: Նա ուղարկեց Իր մարդուն՝ Մովսեսին, որ գնա փարավոնի մոտ և հարցնի. «Ե՞րբ Աստծուն աղաչեմ, որ այս գորտերին հեռացնի այստեղից»:
Գիտե՞ս, թե փարավոնն ինչ պատասխանեց:

«Վաղը»: Կարո՞ղ ես պատկերացնել դա: Նա կարող էր ասել. «Հենց հիմա՛: Այսօ՛ր»: Բայց դրա փոխարեն նա որոշեց ևս մեկ գիշեր անցկացնել գորտերի հետ:
Դու կասես. «Նման հիմար բան կյանքումս չեմ լսել: Ինչո՞ւ փարավոնը այդ գործը վաղվան թողեց»: Չգիտեմ: Գուցե պատճառը նույնն է, ինչպես որ դու ես ցանկանում սպասել մինչև վաղը փրկվելու, բժշկվելու կամ էլ բարգավաճելու համար:

Ես ցանկանում եմ, որ դու ուշադրություն դարձնես սրա վրա: Երբ Մովսեսը փարավոնին տվեց այդ հարցը, և վերջինս էլ պատասխանեց՝ վաղը, Մովսեսն ասաց. «Շատ լավ: ՔՈ ԽՈՍՔԻ ՊԵՍ ՔԵԶ ԼԻՆԻ, որ իմանաս, որ երկնքում Աստված կա»:

Թույլ տուր հարցնեմ քեզ. որքա՞ն ես թույլ տալու, որ այդ խնդիրը անհանգստացնի քեզ: Ե՞րբ ես ազատվելու քո կյանքի գորտերից: Հասկանո՞ւմ ես արդյոք, որ նրանք կմնան այնքան ժամանակ, որքան որ թույլ տաս: Դրանք քեզ հետ կլինեն այնքան ժամանակ, մինչև որ ամուր որոշում կայացնես հետևել Աստծո Խոսքին և դուրս վռնդել դրանց:

Ինչո՞ւ հիմա չանել դա:

Քենեթ Քոփլանդ

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Ելից 8: 1-13

Մեկնաբանություններ