Ընթացեք առաջ

444

«Դուք երկրի աղն եք»: Մատթեոս 5.13 Շատերն այն կարծիքին են, որ քրիստոնեությունը ծույլ և թույլ մարդկանց կրոն է:

Սակայն դա այդպես չէ: Այդ կարծիքի համար հիմք են հանդիսացել տարիներով վանքերում փակված և հասարակական կյանքից կտրված վանականները: Ճշմարիտ քրիստոնեությունը աշխարհը վերափոխելու հզոր զենք է: Հավատալով Աստծուն և կատարելով մեր հասարակական պարտականությունները, քրիստոնեությունը վերաձևում է կյանքը: Կարի մեքենան ստեղծած Էլիաս Հոուն տարիներով ձգտում էր կյանքի կոչել կարի մեքենա ստեղծելու իր գաղափարը: 1845 թվականին նա առաջին կարի մեքենայի վրա իր համար կոստյում կարեց:

Ալեքսանդր Գրէմ Բելլը տարիներով աշխատում էր հեռախոսի ստեղծման վրա, մինչև 1870 թվականին աշխարհի դատին հանձնեց հեռախոսի գյուտը: Իսկ Թոմաս Էդիսոնը հազարավոր անգամներ կրկնելով իր փորձերը, վերջապես հայտնագործեց շիկացման լամպը: Արդյո՞ք հեշտ էր այդ բոլոր մարդկանց համար: Անկասկած ոչ:

Ձգտեք հոգևոր բարձրունքների: Կատարելագործելով ձեր կյանքը և բնավորությունը, դուք մի փոքր ավելի լավն եք դարձնում կյանքը: Աշխարհն ունի ազնիվ, առաքինի և ուժեղ մարդկանց կարիքը, որոնք պայքարում են իրենց բարի գաղափարները և սկզբունքները կյանքում ներդնելու, այս աշխարհը մի փոքր ավելի լավը դարձնելու համար: Քրիստոսի խոսքերի համաձայն` առանց աղի սնունդը անհամ է: Դուք եք այդ աղը:

Կարդացեք այս խոսքերը. «Աստված երկրից երկինք առաջնորդող կատարելության սանդուղքն է առաջարկում երիտասարդներին: Այդ աստիճանների ամենագագաթին գտնվում է Աստված Ինքը: Իսկ այդ սանդուղքի յուրաքանչյուր աստիճանին Աստծո փառքի ճառագայթներն են ցոլում: Նա ուշադիր հետևում է նրանց, ովքեր մագլցում են նրա վրայով և միշտ պատրաստ է ամրապնդել նրանց թուլացած ձեռքերը և սատարել դողացող ծնկները»:

Մի կանգնեք այդ ճանապարհին. Ընթացեք անվարան: Դասեր քաղեք բոլոր սխալներից: Եղեք լավագույնը ձեր ոլորտում և ցուցադրեք հոգևոր սկզբունքները: Հոգևոր բարձունքներ տանող այդ սանդուղքի յուրաքանչյուր աստիճանին Աստված ձեզ հետ է: Իսկ Հիսուս Քրիստոսի այս հաստատակամ խոսքերը թող վերջնականապես ուղեցույց լինեն ձեր ճանապարհին. «Դուք աշխարհի լույսն եք»: Դե ինչ, դուք դեռ կասկածնե՞ր ունեք ձեր կանչվածության առումով:

Աղբյուր՝ Ես Քրիստոնյա եմ  Էջ Ֆբ

Մեկնաբանություններ