Զենք կուռքի դեմ

257

Դու, ով թագաւոր, տեսնում էիր, եւ ահա մի մեծ արձան. Այդ արձանը մեծ էր եւ նորա պայծառութիւնը գերազանց՝ կանգնած քո առաջին. Եւ նորա երեւոյթը ահաւոր էր։

Այս արձանի գլուխը մաքուր ոսկիից էր. Նորա կուրծքը եւ բազուկները՝ արծաթից, նորա մէջքն ու ազդրերը՝ պղնձից. Սրունքները՝ երկաթից, նորա ոտները՝ մէկ մասը երկաթից մէկ մասը կաւից։ Դու տեսնում էիր մինչեւ որ մի քար կտրուեցաւ՝ առանց ձեռքի, եւ զարկուեցաւ արձանի ոտներին, որ երկաթից ու կաւից էին, եւ նորանց փշրեց։ Այն ժամանակ փշրուեցան միասին երկաթը, կաւը, պղինձը, արծաթը եւ ոսկին, եւ ամառուայ կալերի մղեղին պէս եղան, եւ քամին տարաւ նորանց, եւ բնաւ տեղ չþգտնուեցաւ նորանց համար. Բայց այն քարը, որ զարկեց արձանին, մեծ սար եղաւ եւ լցրեց բոլոր երկիրը։ Դանիել 2:31-35:

Եւ այն թագաւորների օրերումը երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն է վեր կացնելու, որ յաւիտեանս չի աւերուիլ, եւ նորա տէրութիւնը ուրիշ ազգի չի տրուիլ. նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները. Իսկ նա ինքը կþմնայ յաւիտեանս։ Դանիել 2:44:

Ողջու՛յն, թանկագին եկեղեցի: Դանիելի նկարագրած տեսիլքը նաև բարի լուրի հիշեցում է մեզ բոլորիս: Կայսրությունները, թագավորությունները, պետությունները, վարչակարգերը անցնում են՝ փոխարինելով մեկը մյուսին: Ցավոք միշտ չէ, որ ղեկավարները արդարացիորեն են գործում: Սովորական մարդը հաճախ իրեն մի աննշան մասնիկ է զգում, ով կարող է հեշտությամբ զոհաբերվել: Սակայն այս բոլոր Թագավորությունների մեջ Աստված հաստատել է Իր Թագավորությունը, որը ապրում է բացարձակ այլ կանոններով՝ Սիրո, Ծառայության, Ներման Արդարության, Խաղաղության և ՈՒրախության:

Այս Թագավորությունը նման է աշխարհի մեջ գտնվող թթխմորի, շրջապատված երկրավոր թագավորություներով, որպեսզի մեկընդմիշտ վերափոխի այս աշխարհը: ՈՉԻՆՉ ՉԻ՛ ԿԱՐՈՂ ԴԻՄԱԿԱՅԵԼ ԱՅՍ ԱՐՔԱՅՈՒԹՅԱՆ ՈՒԺԻՆ, ԵՎ ՄԻ ՕՐ ԼԵՌԸ ԿԼՑՆԻ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ: Նրա թագավորությունը հեղափոխություն չի գործում: Այն դանդաղ առաջ է շարժվում հալածանքների, չարչարանքների ճանապարհով՝ վանելով մեղքը, քանի որ Լույսը վանում է խավարը: Սա մի անշարժ թագավորություն է, և մենք նրա քաղաքացիներն ենք: Կուռքին տապալող քարը Հիսուսն էր: Ինչպես Նա դա արեց.ԽԱՉԻ ՎՐԱ: Ինչպես ենք մենք տեղաշարժում Թագավորության սահմանները. չսիրելով մեր կյանքը մինչև մահ:

Անդրեյ Դերկաչ

Մեկնաբանություններ