Protestant.am-ը զրուցել է Հայաստան այցելած թուրք քրիստոնյաների հետ

540

Ինչպես տեղեկացրել էինք, Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ մոտ 3 տասնյակ թուրք քրիատոնյաներ էին այցելել Հայաստան: Նրանք իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ծիծեռնակաբերդում և տարբեր ավետարանական եկեղեցիներում իրենց ու իրենց համայնքների անունից ծնկաչոք ներողություն էին հայցում իրենց նախնիների վայրագությունների համար:

Մեզ հաջողվեց զրուցել նրանցից երկուսի հետ, ում անուններն, անվտանգության նկատառումներից ելենելով, չենք հրապարակում:

— Ինչու՞ որոշեցիք գալ Հայաստան։

Առաջին հովիվ.

— Ես Դիարբեքիրից եմ, այնտեղի բողոքական եկեղեցու հովիվը: Տարիներ շարունակ ես ցանկություն եմ ունեցել գալ այստեղ: Բազմաթիվ մարդկանցից լսել էի տարբեր պատմություններ Եղեռնի մասին, և դրանք շատ հուզել են ինձ:

Ես փոքրուց մեծացել եմ հայերի նկատմամբ սիրով ու հարգանքով, քանի որ մեր շուրջբոլորը հայկական հետքեր էին:

Ինչու եմ եկել.  սա ինձ համար շատ կարևոր ու արժեքավոր էր. գալ ու իմ, իմ ընտանիքի և եկեղեցու անունից ներողություն խնդրել հայերից:

Երկրորդ հովիվ.

Թուրք հասարակության մեջ Հայոց Ցեղասպանության Ճանաչման գործընթաց է սկսվում, որին ես ակտիվորեն մասնակցում եմ և շատ եմ կարևորում, ուստի երբ հրավեր ստացա գալու, մեծ սիրով ընդունեցի:

— Սա իմ երրորդ այցն է, ես նույնպես շատ ոգևորված եմ այս գործընթացով, ուստի երբ հնարավորություն ընձեռնվեց կրկին անգամ այցելելու Հայաստան, ես չէի կարող չօգտվել:

Այնտեղ, ուր ես եմ ապրում, գրեթե յուրաքանչյուր փողոցում հայկական պատմական հուշարձաններ ու կոթողներ են, շուրջբոլորն ամեն բան հայկական է:

Որպես Դիարբեքիրի փոքրաթիվ քրիստոնյաներ, Աստծուց Շնորհք ստացանք գալու այստեղ՝ ներողամտություն փնտրելու:

Արդյոք վտանգներ, հալածանքներ չե՞ն հաջորդելու Ձեր այս քայլին:

Առաջին հովիվ.

— Աստվածաշունչն ասում է, որ ինքն իրեն խոնարհեցնողը կբարձրանա, մեծ օրհնություն կա խոնարհի համար:

AliveFaithChurch1

Ճշմարտության մասին խոսելը միշտ էլ մեծ ռիսկ ունի իր մեջ, հնարավոր է վերադառնալով խնդիրներ ունենանք, բայց սա է Աստծո Կամքը, եթե դա այդպես է, ուրեմն մենք պետք է հետևենք Նրան՝ անկախ հալածանքներից, որովհետև պետք է հնազանդվենք Նրա Կամքին, քանի որ գիտենք խաղաղարարների վարձքը։

Այդ բոլոր խնդիրները բերել ենք Տիրոջ առաջ և գիտենք, որ այս ամենը շատ հաճելի է Տիրոջը։

Մենք եկել են Աստծո Սիրով և Նրան հնազանդվելով։

Երկրորդ հովիվ.

— Որտեղ էլ լինենք, պետք է հնազանդվենք մեր իշխանություններին, բայց սա չի նշանակում, որ ամեն բանում սատարում ենք նրանց, քանի որ մենք հավատում ենք Հիսուսին:

Որպես ծառայող մենք կանչված ենք՝ քանդելու Աստծո և մարդու միջև եղած պատերը, նմանապես մենք Հիսուսով կանչված ենք նաև՝ ազգերի միջև եղած պատերը քանդելու և կորսվածը վերկանգնելու համար, ուստի երբ այս տեսիլքն ունենք, արդեն կարևոր չեն վտանգները:

Աստվածաշունչն ասում է.

«Արդ՝ եթէ սեղանի վերայ մատուցանես քո ընծան, եւ այնտեղ յիշես, թէ քո եղբայրը քեզ դէմ մէկ բան ունի, Թո՛ղ այնտեղ քո ընծան սեղանի առաջին. Եւ գնա առաջ հաշտուիր քո եղբօր հետ. Եւ յետոյ եկ ընծադ մատուցրու» (Մաթ. 5.23-24):

Ուստի երբ այս ցավը հարյուր տարի կա մեր հայ եղբայրների սրտում, մենք պետք է գայինք խաղաղություն և ներում փնտրելու, ինչն անելով՝ մեծ օրհնության կարժանանանք և կհաճեցնենք Աստծուն։

Տեսանյութ՝ http://protestant.am/նյութեր/տեսանյութեր/տեսահոլովակներ/video/tyrq-qristoniannery-nerexutyn-en-xndrum.html

Գոռ Կարապետյան

protestant.am

Մեկնաբանություններ